Լավրովը հարցազրույց է տվել Թաքեր Կարլսոնին Zarkerak - Լավրովը հարցազրույց է տվել Թաքեր Կարլսոնին
Zarkerak Zarkerak - Լավրովը հարցազրույց է տվել Թաքեր Կարլսոնին
Լավրովը հարցազրույց է տվել Թաքեր Կարլսոնին

Լավրովը հարցազրույց է տվել Թաքեր Կարլսոնին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ շատ հետաքրքիր է ստացվել, այն կհրապարակվի մի քանի օրից: Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հարցազրույցը ծավալուն է՝ ավելի քան մեկուկես ժամ», - նշել Է Զախարովան: Նրա խոսքով՝ հարցազրույցն այժմ թարգմանվում է և կթողարկվի մի քանի օրից։

«Շեշտը դրվել է ԱՄՆ-ի հետ մեր բարդ հարաբերությունների ժամանակակից, ներկա պատմության, այդ ամենի համաշխարհային քաղաքականության վրա ազդեցության վրա, ապագա հարաբերությունների հնարավորությունների վրա։ Ուկրաինային և այլ հարցեր ևս բարձրացվել են», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

04 Դեկտեմբեր, 2024 11:48
Վեր