Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հորդորել է հետևողական լինել աշխատանքները բարձր որակով կատարելու հարցում․ այց Լոռու մարզ Zarkerak - Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հորդորել է հետևողական լինել աշխատանքները բարձր որակով կատարելու հարցում․ այց Լոռու մարզ
Zarkerak Zarkerak - Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հորդորել է հետևողական լինել աշխատանքները բարձր որակով կատարելու հարցում․ այց Լոռու մարզ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հորդորել է հետևողական լինել աշխատանքները բարձր որակով կատարելու հարցում․ այց Լոռու մարզ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հորդորել է հետևողական լինել աշխատանքները բարձր որակով կատարելու հարցում․ այց Լոռու մարզ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Լոռու մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։

Սպիտակ քաղաքում նա դիտարկել է բնակելի նոր շենքի կառուցման ծրագրի ընթացքը։ Վթարային փայտյա հանրակացարանային 2 շենքի փոխարեն կառուցվում է 4 մասնաշենքից բաղկացած բազմաբնակարան շենք՝ 36 բնակարանով։ Ներկայում կատարվում են մուտքի դռների տեղադրման, ներքին և արտաքին պատերի հարդարման աշխատանքները՝ տուֆով, բազալտով և ֆիբրոցեմենտով։ Իրականացվում են նաև բարեկարգման՝ մայթերի եզրաքարերի և խաղահրապարակի կառուցման աշխատանքները։

Շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ կոմիտեի ղեկավարը քննարկել է ժամանակացույցի վերաբերյալ հարցեր։ Նշվել է եղանակային բարենպաստ պայմաններում որոշ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Սպիտակում կառուցվում է նաև մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ։ Ծրագիրն ավարտական փուլում է։ Ընթանում են ներքին հարդարման, ջեռուցման մարտկոցների տեղադրման և արտաքին բարեկարգման վերջին աշխատանքները։

Մսուր-մանկապարտեզն ունենալու է խաղահրապարակ՝ արհեստական խոտածածկով, արևային ֆոտովոլտային կայան, ոռոգման ցանց, ապաստարան՝ հագեցած օդափոխության ժամանակակից համակարգով և դիզել-գեներատորով:

Շրջայցի ընթացքում կոմիտեի նախագահը ծրագրերում ընդգրկված կազմակերպություններին հորդորել է խստորեն պահպանել սահմանված ժամանակացույցը և հետևողական լինել աշխատանքները բարձր որակով ու պատասխանատվությամբ կատարելու հարցում՝ ընդգծելով, որ ընդունվելու է միայն որակյալ արդյունքը։

04 Դեկտեմբեր, 2024 12:22
Վեր