Հովիկ Աղազարյանը կոպտորեն խախտել է  հանրային-բարոյական նորմերը, տեղեկատվության արտահոսք է արել. Կոնջորյան Zarkerak - Հովիկ Աղազարյանը կոպտորեն խախտել է  հանրային-բարոյական նորմերը, տեղեկատվության արտահոսք է արել. Կոնջորյան
Zarkerak Zarkerak - Հովիկ Աղազարյանը կոպտորեն խախտել է  հանրային-բարոյական նորմերը, տեղեկատվության արտահոսք է արել. Կոնջորյան
Հովիկ Աղազարյանը կոպտորեն խախտել է  հանրային-բարոյական նորմերը, տեղեկատվության արտահոսք է արել. Կոնջորյան

Հովիկ Աղազարյանը կոպտորեն խախտել է  հանրային-բարոյական նորմերը, տեղեկատվության արտահոսք է արել. Կոնջորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես առնվազն տեսնում եմ, որ այնտեղ վերլուծելու բան կա, այդ թվում՝ իրավապահների կողմից, բայց դա իմ գնահատականն է, ես իրավաբան չեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի գործունությանը և ՔՊ վարչության նիստի որոշմանը՝ նրան կուսակցության շարքերից հեռացնելու վերաբերյալ:

Կոնջորյանը հաստատեց, որ Աղազարյանը կոպտորեն խախտել է  հանրային-բարոյական նորմերը, բայց և նշեց մանրամասներ չի կարող հայտնել՝  գաղտագրված տեղեկատվություն է:

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ Աղազարյանի կողմից իրականացվել է տեղեկատվության արտահոսք, վերջինս արձագանքեց. «Կարող եմ ասել, որ վարչության նիստի ժամանակ ինքը չի հերքել  այդ տեղեկատվությունը:  Փակ քննարկման ժամանակ հնչած փակ տեղեկատվության, որն այդ թվում վերաբերում է  ոչ թե ներքաղաքական, այլ՝ պետական, ազգային անվտանգության այլ հարցերի, արտահոսք է կատարվել»:  

Հարցին, ինչու հենց հիմա խոսվեց սրա մասին, միգուցե պատճառը մանդատը վայր դնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելն էր, Կոնջորյանը հակադարձեց, որ դեռ մինչև խնդրանքը տարբեր գործերով կային հարուցված վարույթներ, որտեղ նաև Հովիկ Աղազարյանի անունն այս կամ այն կերպ շոշափվում էր. «Եվ երբ գործողություններ են իրականացվել այդ վարույթների շրջանակներում, դուրս են եկել նաև այլ ինֆորմացիների վրա»: 

Նա նաև նշեց, որ ՔՊ արդեն նախկին անդամի վրա իշխանության կողմից մանդատը վայր դնելու ճնշում չի եղել.«Եթե ճնշեինք, Աղազարյանը մանդատը շուտվանից կդներ»: 

Մեկ այլ հարցի,թե արդյոք նախադեպը, որ վարչապետի խնդրանքը մերժվել է  որևէ անհանգստություն չի առաջացրել, Կոնջորյանը պատասխանեց.«Ես հարցը նույնիսկ քննարկելի չեմ համարում, խմբակցությունում ընդհանրապես նման թեմա չեն էլ քննարկում»: Հարցին, թե եթե Ձեզ վարչապետը խնդրեր, կդնեի՞ք մանդատը, նա պատասխանում ՝է իհարկե։

04 Դեկտեմբեր, 2024 12:27
Վեր