«Աբիդինի» է՝ գնում ենք խորհրդի նիստին, հարցեր կան, որոնք ընդդիմությանն են վերաբերում՝ չկաք, դերախաղ ենք խաղում, դերերով կիսվում ենք. Վարդանյան Zarkerak - «Աբիդինի» է՝ գնում ենք խորհրդի նիստին, հարցեր կան, որոնք ընդդիմությանն են վերաբերում՝ չկաք, դերախաղ ենք խաղում, դերերով կիսվում ենք. Վարդանյան
Zarkerak Zarkerak - «Աբիդինի» է՝ գնում ենք խորհրդի նիստին, հարցեր կան, որոնք ընդդիմությանն են վերաբերում՝ չկաք, դերախաղ ենք խաղում, դերերով կիսվում ենք. Վարդանյան
«Աբիդինի» է՝ գնում ենք խորհրդի նիստին, հարցեր կան, որոնք ընդդիմությանն են վերաբերում՝ չկաք, դերախաղ ենք խաղում, դերերով կիսվում ենք. Վարդանյան

«Աբիդինի» է՝ գնում ենք խորհրդի նիստին, հարցեր կան, որոնք ընդդիմությանն են վերաբերում՝ չկաք, դերախաղ ենք խաղում, դերերով կիսվում ենք. Վարդանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես զարմանալիորեն հիացած եմ մեր ընդդիմադիր գործընկերների ակտիվությամբ, շատ կուզեի, որ մեր մնացած բոլոր պաշտոնատար անձանց նշանակումների պարագայում դրսևորեիք նման ակտիվություն»,- ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հանձնաժողովների նիստերին չմասնակցելու հարցին՝ Վարդանյանը նշեց. ««Աբիդինի» է՝ գնում ենք սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին, հարցեր կան, որոնք ընդդիմությանն են վերաբերում՝ չկաք: Դերախաղ ենք խաղում, ասում եմ՝ լավ հիմա այսպես ասենք՝ որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, հետո կասեմ՝ որպես ընդդիմադիր: Մեկ-մեկ էլ դերերով կիսվում ենք, տիկին Ջուլհակյանը, որ հանձնաժողովում ներկայացնում է ՔՊ-ն, հենց ՔՊ-ի դիրքերից է խոսում, ես էլ ասում եմ՝ դե լավ հիմա, մի ազգ ենք, մի ձև պետք է խոսենք, հիմա էլ ես այս տեսանկյունից խոսեմ: Ո՞ւր եք, չկաք, եկեք, ակտիվ մասնակցեք: Մենք ընդդիմադիր հանձնաժողովի անդամ ունենք, որը երեք տարվա մեջ չկա, փորձագետները, որ տեսնեն, չեն էլ հիշի: Սովորական հիմնարկում մարդն աշխատանքից բացակայում է, դա հիմք է՝ վերջինիս պաշտոնից ազատելու համար, դուք չկաք»:

Խոսելով կոռուպցիայի վերաբերյալ ընդդիմադիրների ելույթների մասին՝ Վարդանյանն ասաց. «Ոչ ոք չի ասում, որ նույնիսկ ամենազարգացած երկրում կոռուպցիոն դրսևորումները վերացած են, բայց եկեք ընդունենք, որ այն համակարգային կոռուպցիան, երբ ավտոտեսուչը կարող է կանգնեցներ, ասեր՝ դե լավ սա «սֆտեն ա», գցեմ ավտոյի մեջ, որ այսօր գործս լավ լինի, չկան այդ դրսևորումները, գոնե սա եկեք ընդունենք»:

04 Դեկտեմբեր, 2024 13:44
Վեր