Սարալանջի փողոցում բախվել է 4 մեքենա. կա տուժած Zarkerak - Սարալանջի փողոցում բախվել է 4 մեքենա. կա տուժած
Zarkerak Zarkerak - Սարալանջի փողոցում բախվել է 4 մեքենա. կա տուժած
Սարալանջի փողոցում բախվել է 4 մեքենա. կա տուժած

Սարալանջի փողոցում բախվել է 4 մեքենա. կա տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:25-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են «Nissan», 2 «Hyundai» և «Kia»  մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: 

Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է սպիտակ «Nissan»-ը, որը սարալանջի փողոցից դեպի Արաբկիր վարչական շրջան ընթանալիս բախվել է հանդիպակաց գոտում երթևեկող ավտոմեքենաներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի անվահեծաններից մեկը կոտրվել է:

04 Դեկտեմբեր, 2024 13:48
Վեր