Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ-ի աշխատանքներին չի ազդում դրանց արդյունավետության վրա. Տասմագամբետով Zarkerak - Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ-ի աշխատանքներին չի ազդում դրանց արդյունավետության վրա. Տասմագամբետով
Zarkerak Zarkerak - Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ-ի աշխատանքներին չի ազդում դրանց արդյունավետության վրա. Տասմագամբետով
Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ-ի աշխատանքներին չի ազդում դրանց արդյունավետության վրա. Տասմագամբետով

Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ-ի աշխատանքներին չի ազդում դրանց արդյունավետության վրա. Տասմագամբետով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հույս է հայտնել, որ Երևանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպությունում, ինչպես նաև հիշեցրել է, որ Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ պարտավորությունները պահպանվում են։ Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում։

«Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ լիարժեք մասնակցության կազմակերպության աշխատանքներին։ ՀԱՊԿ անդամներից որևէ առարկություն կամ խոչընդոտ չկա: Հուսով ենք, որ որոշ ժամանակ անց Հայաստանը, այնուամենայնիվ, կմիանա մեր կազմակերպությունում իրականացվող աշխատանքներին»,- նշել է գլխավոր քարտուղարը։

Տասմագամբետովի խոսքով՝ հարաբերությունների այն ձևաչափը, որը վերջերս ձևավորվել է կազմակերպության և Հայաստանի միջև, առաջին հերթին հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է։ «Այնուամենայնիվ, կազմակերպությունում ընթացող բոլոր հարցերի քննարկմանը Հայաստանի չմասնակցելը չի ​​ազդում մեր աշխատանքի արդյունավետության վրա»,- նշել է նա։

04 Դեկտեմբեր, 2024 15:09
Վեր