Գյումրիում լինելու են շրջիկ խմբեր, որոնք թակելու են գյումրեցիների դռները և առաջարկելու են ընտրել 7 թեկնածուից մեկին. թափանցիկությունը կապահովենք հողի վրա. Հովհաննիսյան Zarkerak - Գյումրիում լինելու են շրջիկ խմբեր, որոնք թակելու են գյումրեցիների դռները և առաջարկելու են ընտրել 7 թեկնածուից մեկին. թափանցիկությունը կապահովենք հողի վրա. Հովհաննիսյան
Zarkerak Zarkerak - Գյումրիում լինելու են շրջիկ խմբեր, որոնք թակելու են գյումրեցիների դռները և առաջարկելու են ընտրել 7 թեկնածուից մեկին. թափանցիկությունը կապահովենք հողի վրա. Հովհաննիսյան
Գյումրիում լինելու են շրջիկ խմբեր, որոնք թակելու են գյումրեցիների դռները և առաջարկելու են ընտրել 7 թեկնածուից մեկին. թափանցիկությունը կապահովենք հողի վրա. Հովհաննիսյան

Գյումրիում լինելու են շրջիկ խմբեր, որոնք թակելու են գյումրեցիների դռները և առաջարկելու են ընտրել 7 թեկնածուից մեկին. թափանցիկությունը կապահովենք հողի վրա. Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք անցկացնում ենք նախնական ընտրություններ, որի ֆորմատը մի փոքր փոփոխված է: Գյումրիում լինելու են շրջիկ խմբեր, որոնք առավոտյան դուրս են գալու և շրջելու են Գյումրիի փողոցներով և իրենք են թակելու գյումրեցիների դռները և առաջարկելու են ընտրել առաջարկվող յոթ թեկնածուից որևէ մեկին, ում վարչապետը կնշանակի Գյումրու ժամանակավոր քաղաքապետ»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ գործընթացը տեղի է ունենալու հարցումների տրամաբանությամբ. «Մենք նպատակ ունենք հնարավորինս անկանխատեսելի գործընթաց կազմակեպել, որ որևէ գյումրեցի չիմանա՝ իր դուռն այդ օրը թակելու են, թե՝ չէ: Այստեղ մենք զերծ կմնանաք թեկնածուների կողմից որևէ ներգործությունից և պրոցես չենք ունենա, որ ասեն՝ ահա շրջիկ խմբերը գնում են այնտեղ, բոլոր բարեկամներին եկեք ուղարկենք այս հատված: Մենք թափանցիկությունն ապահովել ենք և կապահովենք հողի վրա, անկանխատեսելիությունն ապահովել ենք, հողի վրա էլ կապահովենք, հուսանք հնարավորինս շատ մեր գյումրեցիները կմասնակցեն գործընթացին: Մենք հասկանում ենք, որ ժամանակավոր պաշտոնակատարին վարչապետը կարող է հայեցողությամբ նշանակել, բայց մենք գնացել ենք այլ ճանապարհով: Քաղաքացին փակ ռեժիմով քվերակելու է և գցելու է քվեատուփը, երեք օր անց բացվելու են քվեատուփերը և հաշվարկից հետո, որը հրապարակային կլինի, ամեն ինչ պարզ կլինի»:

04 Դեկտեմբեր, 2024 15:27
Վեր