Աղազարյանը կոնֆիդենցիալ  տեղեկատվությունները սիստեմատիկ, պարբերական կերպով տվել է տարբեր լրատվամիջոցներին. Արթուր Հովհաննիսյան Zarkerak - Աղազարյանը կոնֆիդենցիալ  տեղեկատվությունները սիստեմատիկ, պարբերական կերպով տվել է տարբեր լրատվամիջոցներին. Արթուր Հովհաննիսյան
Zarkerak Zarkerak - Աղազարյանը կոնֆիդենցիալ  տեղեկատվությունները սիստեմատիկ, պարբերական կերպով տվել է տարբեր լրատվամիջոցներին. Արթուր Հովհաննիսյան
Աղազարյանը կոնֆիդենցիալ  տեղեկատվությունները սիստեմատիկ, պարբերական կերպով տվել է տարբեր լրատվամիջոցներին. Արթուր Հովհաննիսյան

Աղազարյանը կոնֆիդենցիալ  տեղեկատվությունները սիստեմատիկ, պարբերական կերպով տվել է տարբեր լրատվամիջոցներին. Արթուր Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Քրեական գործի շրջանակներում  ցանկացած հեռախոս ստուգվում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի այն հայտարարությանը,թե ՔԿ-ում իր հեռախոսի ամբողջ բովանդակությանը, այդ թվում անձնական տվյալներին հասանելիություն են ունեցել իրավապահները:   

Անդրադառնալով Աղազարյանին ՔՊ-ից հեռացնելու որոշմանը՝ Հովհաննիսյանը նշեց.«Գաղտնի տեղեկատվություն պարունակող ինֆորմացիաներ կան, Հովիկ Աղազարյանը  պետական անվտանգությանը վերաբերող, կուսակցության ներքին գործունեությանը, խմբակցության ներքին գործունեությանը վերաբերող կոնֆիդենցիալ  տեղեկատվությունները սիստեմատիկ, պարբերական կերպով տվել է տարբեր լրատվամիջոցներին»,- ընդգծեց նաև, և նշեց, որ Աղազարյանը դրանք հայտնել է որոշ գործիչների: 

Շեշտեց, որ ՔՊ նախկին պատգամավորը թույլ է տվել  հանրային և բարոյական նորմերի կոպտագույն խախտումներ,  որոնք դեմ են ՔՊ կուսակցության արժեքներին,սկզբունքներին և առհասարակ մարդկային սկզբունքներին:  

Նա վստահություն հայտնեց, որ եթե այս գործողությունների հիմքում լինեն իրավական հետքեր, իրավապահ մարմինները կզբաղվեն դրանով և իրավական պրոցեսներ կգներացվեն:Նաև նշեց, որ այս գործընթացը լսումների ընթացքում Արգիշտի Քյարամյանի հետ կապված միջադեպի հետ կապ չունի: 

«Անկախ վարչապետի խնդրանքը կատարելուց, պետք է տեղի ունենար այն, ինչի պիտի տեղի ունենար, եթե մեր նպատակը լիներ, որ մենք ուժով ստիպեինք ինչ-որ մեկին մանդատը դնել,  ստիպած կլինեինք վաղուց: Ես ՀՀ պատգամավոր եմ և ես ՀՀ անվտանգության համար պատասխանատու եմ ՝ իմ գլխով, ինչպես բոլոր պաշտոնյաները, այդ թվում նաև՝ ընդդիմադիրները: Եվ ցանկացած պաշտոնյա եթե տիրապետում է որևէ տեղեկատվության,որը պետական անվտանգությանը կարող է վնասել, և դա կոծկում է, պահում է քաղաքական   որևէ նպատակներով, դա չի տեղավորվում ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական հարթության  մեջ»,-ասաց Հովհաննիսյանը:  

04 Դեկտեմբեր, 2024 15:32
Վեր