Մենք դրական կետի վրա ենք. Ալեն Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին Zarkerak - Մենք դրական կետի վրա ենք. Ալեն Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին
Zarkerak Zarkerak - Մենք դրական կետի վրա ենք. Ալեն Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին
Մենք դրական կետի վրա ենք. Ալեն Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին

Մենք դրական կետի վրա ենք. Ալեն Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«COP29-ի պատճառով ինչ-որ պահ դադար եղավ և դա հայտարարվեց նաև Ադրբեջանի կողմից, որ այդ դադարը ծանրաբեռնվածությամբ է պայմանավորված: Մենք դրական կետի վրա ենք և առաջարկ-քննարկում այս տրամաբանության մեջ ենք աշխատում և դրական դինամիկա կա, գոյություն ունի»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող բանակցություններին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խոսելով գերիների հարցի մասին՝ Սիմոնյանը նշեց. «Միշտ, բոլոր խոսակցությունների ժամանակ գերիների մասին խոսակցություններ տարվում են, բացառում եմ, որ որևէ հանդիպում լինի, որտեղ գերիների հետ կապված քննարկում տեղի չունենա: Դրա մասին խոսելը ճիշտ չեմ համարում, որովհետև նախ պետք չէ ինչ-որ սպասումներ առաջացնել, բաներ կան, որ մեզնից չեն կախված և այդ հուսախաբությունը շատ վատ բան է: Հիմա կա 23 հաստատված գերի, միշտ մեր օրակարգային կարևոր կետերից է այդ հարցը»:

04 Դեկտեմբեր, 2024 16:00
Վեր