Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպանին Zarkerak - Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպանին
Zarkerak Zarkerak - Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպանին
Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպանին

Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Համուդ Ալ Տովայային։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ։

 

Խուդաթյանն ընդգծել է՝ Հայաստանը մեծապես կարևում է Օմանի Սուլթանության հետ հարաբերությունները: Առհասարակ՝ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

 

Դեսպանը ևս շնորհավորել է նախարար Խուդաթյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկու երկրների միջև արդյունավետ գործընկերային հարաբերությունները կշարունակվեն, կխթանվի տնտեսական համագործակցությունը։

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

 

Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, նախագծի ընձեռած հնարավորություններին։

04 Դեկտեմբեր, 2024 17:05
Վեր