Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն ՔՊ ներկայացուցիչները.  Նիկոլ Փաշինյան Zarkerak - Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն ՔՊ ներկայացուցիչները. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն ՔՊ ներկայացուցիչները. Նիկոլ Փաշինյան
Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն ՔՊ ներկայացուցիչները.  Նիկոլ Փաշինյան

Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն ՔՊ ներկայացուցիչները. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Լավ առիթ է, որ մենք ժողովդրավարական ևս մեկ ինստիտուտ ներդնենք Հայաստանում, ԱԺ -կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիում սպասվող «փրայմերիզի» գործընթացին,  որը նա անվանեց «նախնական ընտրություն և նախնական քվեարակություն»։

«Երբ որ ոչ թե հենց պաշտոնյաների, այլ թեկնածուների ընտրության փուլից քաղաքացիները հնարավորություն են ունենում քվեարկել ու որոշում կայացնել։ Իմ առաջարկը Գյուրիում հենց այդ է»,-ասաց նա։ Փաշինյանը հայտնեց՝ առաջադրվել է 7 թեկնածու, և 3 օր՝  կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից կիրականացվի նախնական ընտրությունը։

«Պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որում նրանք թեկնածուներից մեկի օգտին կքվեարկեն։ Հաղթած թեկնածուին կնշանակենք Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները և կսկսեն քվեարկել»,-ասաց նա։

Փաշինյանը չբացառեց՝ այս  մեխանիզմը կկիրառեն նաև այլ համայնքներում, որտեղ մի քանի թեկնածուներ լինեն։

 

04 Դեկտեմբեր, 2024 17:07
Վեր