Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար. Փաշինյանը՝ Աղազարյանի մասին Zarkerak - Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար. Փաշինյանը՝ Աղազարյանի մասին
Zarkerak Zarkerak - Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար. Փաշինյանը՝ Աղազարյանի մասին
Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար. Փաշինյանը՝ Աղազարյանի մասին

Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար. Փաշինյանը՝ Աղազարյանի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պիտի հիասթափեցնեմ Ձեզ, Հովիկ Աղազարյանի հեռախոսն իմ սեղանին չի հայտնվել, և չէր էլ կարող հայտնվել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանի հարցին:

«Հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից և անկախ մարմինը  օրենքով սահմանված կարգով քննաչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այդքան էլ անկախ չի՝ բոլորիվին ուրիշ գործով, և այդ մարմինը բախվել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, և բնականաբար այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ  և պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ վարչապետին»,- նշեց Փաշինյանը:

«Այ այդ տեղեկությունները, երբ հայտնվում են ՀՀ վարչապետի սեղանին, երբ գիտի վարչապետը՝ ընդ որում, օրենքով սահմանված կարգով, այդ տեղեկությունով կիսվել է օրենքի տառին համապատասխան  և այո, ՔՊ վարչությունը որոշում է կայացրել Հովիկ Աղազարյանին հեռացնել սեփական շարքերից՝ այդ թվում հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով: Այո, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական և այլ լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար, ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,-ասաց Փաշինյանը: 

04 Դեկտեմբեր, 2024 17:22
Վեր