Ժողովրդական ընկալումը կար, որ պետք էր գնալ բռնել, ոլորել, ջարդել,  բայց դա չի կարող լինել պետական ընկալում. Փաշինյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին Zarkerak - Ժողովրդական ընկալումը կար, որ պետք էր գնալ բռնել, ոլորել, ջարդել, բայց դա չի կարող լինել պետական ընկալում. Փաշինյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին
Zarkerak Zarkerak - Ժողովրդական ընկալումը կար, որ պետք էր գնալ բռնել, ոլորել, ջարդել, բայց դա չի կարող լինել պետական ընկալում. Փաշինյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին
Ժողովրդական ընկալումը կար, որ պետք էր գնալ բռնել, ոլորել, ջարդել,  բայց դա չի կարող լինել պետական ընկալում. Փաշինյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին

Ժողովրդական ընկալումը կար, որ պետք էր գնալ բռնել, ոլորել, ջարդել, բայց դա չի կարող լինել պետական ընկալում. Փաշինյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ընդհանրապես երբ մենք խոսում ենք հակակոռուպցիոն քաղաքականության մասին, գուցե բնազդաբար կամ գուցե իներցիայով մենք առաջին հերթին նկատի ենք ունենում պատժողական քաղաքականությունը, որ, այ, ով կոռուպցիայով զբաղվեց, պետք է իրեն բռնել և պատժել, ինչը ճիշտ է, բայց շատ կարևոր է, որ այդ բարեվարքությունը ոչ թե պոստ ֆակտում լինի, այլ դառնա սոցիալ հոգեբանություն, որովհետև միշտ այս խնդիրը կա, և կարծում եմ, որ հակակոռուպցիոն պայքարի մասին անընդհատ խոսելը և վերահաստատելը, և հավատարմությունն այդ թեմային շատ կարևոր է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ հակակոռուպցիոն պայքարի հետ կապված հարցին։

«Մեծ հաշվով, մենք ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհով պետք է գնանք և կոռուպցիա ծնող երևույթների դեմ պետք է կարողանանք պայքարել և բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ պետք է ունենանք ընդհանրապես բոլոր պետական պաշտոնյաների համար, և, իհարկե, նաև իրավապահ համակարգը պետք է շատ ակտիվ պայքարի կոռուպցիայի դեմ, և ես չեմ համարում, որ մենք բավարար արդյունավետությամբ ենք այդ պայքարն իրականացնում, սրա համար կան բազմաթիվ պատճառներ՝ օբեկտիվ և սուբյեկտիվ: Բայց, այնուամենայնիվ, ինչքան էլ ասենք՝ օբյեկտիվ պատճառներ կան, դրանք գոյանում են մարդկային գործոններից:

Ես հիմա ինչ-որ առումով էլի ինձ մեղավոր եմ զգում, բայց որ անկեղծ ասեմ՝ այդքան էլ լավ չեմ պատկերացնում՝ ինչը ոնց պետք է անեի, որ այսպես չստացվեր: Իհարկե ժողովրդական ընկալումը կար, որ պետք էր գնալ բռնել, ոլորել, ջարդել, կոտրել, բայց սա կարող է լինել էմոցիոնալ ժողովրդական ընկալում, բայց դա չի կարող լինել պետական ընկալում: Ճանապարհը մեկն է՝ հավատարիմ մնալ այդ գաղափարին և կարգախոսին և սկզբունքորեն գնալ դրա հետևից, անկախ նրանից` այդ ճանապարհին ում կհանդիպես. բարեկամի կհանդիպես, մրցակցի կհանդիպես, թե անծանոթի կհանդիպես: Սա է ճանապարհը:

Ճանապարհը մեկն է՝ ինստիտուտների կայացումը, այդ թվում` ապօրինի գույքի բռնագանձման: Ի վերջո, մենք պետք է առերեսվենք և դրա մասին խոսենք: Կարող է պարզվի, որ պետք է դատաիրավական համակարգում էլ սերնդափոխություն լինի, և մտածողության փոփոխություն լինի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

04 Դեկտեմբեր, 2024 17:39
Վեր