Չեմ համարձակվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդներն այդ ստվերի օգտվող թիվ մեկ շահառուն են եղել․ վարչապետ Zarkerak - Չեմ համարձակվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդներն այդ ստվերի օգտվող թիվ մեկ շահառուն են եղել․ վարչապետ
Zarkerak Zarkerak - Չեմ համարձակվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդներն այդ ստվերի օգտվող թիվ մեկ շահառուն են եղել․ վարչապետ
Չեմ համարձակվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդներն այդ ստվերի օգտվող թիվ մեկ շահառուն են եղել․ վարչապետ

Չեմ համարձակվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդներն այդ ստվերի օգտվող թիվ մեկ շահառուն են եղել․ վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երբ պարոն Դանիելյանը հարցեր էր տալիս, հիշում էի, թե երեք-չորս ամիս առաջ ավելի կրքոտ տոնայնությամբ ասում էր, որ Ոսկեպարի եկեղեցին տալիս ենք Ադրբեջանին, հիմա էլ նույն կրքով փորձում է բացատրել՝ հիմա էլ ավտոբուսները չգիտեմ ինչ ենք անում»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ավտոբուսների ոլորտում եղել է ստվեր. «Ինձ համար ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը շատ գործուն և կոնկրետ միջոցներ է ձեռնարկել այդ ստվերը կրճատելու համար: Չեմ համարձակվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդներն այդ ստվերի օգտվող թիվ մեկ շահառուն են եղել: Դա եղել է համակարգված մեխանիզմ, ակնհայտ է, որ այդ ինչ-որ մարդկանց կերակրատաշտը կտրվել է և իրենք վարորդները չեն: Ես առնվազն ինտիուցիայով զգում եմ, որ աշխատավոր մարդկանց ձեռքով փորձ է արվում բաներ արվել, բայց այդ պատմության թիվ մեկ շահառուն աշխատավոր մարդիկ չեն»:

Փաշինյանը նշեց, որ սա տրանսպորտային որակի համար պայքար է՝ հավելելով, որ միանշանակ մարդկանց աշխատանքային իրավունքները պետք է պաշտպանել և զարգացնել:

04 Դեկտեմբեր, 2024 17:39
Վեր