Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Քենիայի նախագահին Zarkerak - Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Քենիայի նախագահին
Zarkerak Zarkerak - Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Քենիայի նախագահին
Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Քենիայի նախագահին

Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Քենիայի նախագահին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ուիլիամ Ռուտոյին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Նախագահ Ռուտոն, շնորհավորելով դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաջողություն է մաղթել և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը։

 

Իր խոսքում դեսպան Սահակ Սարգսյանն ընդգծել է Հայաստան-Քենիա երկկողմ օրակարգն ընդլայնելու կարևորությունը և մի շարք ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու հնարավորությունը։

 

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանը:

 

04 Դեկտեմբեր, 2024 17:40
Վեր