Անահիտ Ավանեսյանը Բալիում մասնակցում է դաշինքի խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին Zarkerak - Անահիտ Ավանեսյանը Բալիում մասնակցում է դաշինքի խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին
Zarkerak Zarkerak - Անահիտ Ավանեսյանը Բալիում մասնակցում է դաշինքի խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին
Անահիտ Ավանեսյանը Բալիում մասնակցում է դաշինքի խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին

Անահիտ Ավանեսյանը Բալիում մասնակցում է դաշինքի խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` որպես ԳԱՎԻ պատվաստումների և պատվաստանյութերի միջազգային դաշինքի խորհրդի անդամ, Բալիում մասնակցում է դաշինքի խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին:

 

Հանդիպմանը քննարկվում է 2026-2030 թթ․ ռազմավարության հաստատումը։ Այն ուղղված է ոլորտի գլոբալ նպատակների իրականացմանը, առաջնային մարտահրավերների հասցեագրմանն ու վերջիններով պայմանավորված` առկա խնդիրների լուծմանը, մասնավորապես` իմունիզացիայի ծրագրերի և առողջապահական համակարգերի ամրապնդմանը, գլոբալ մակարդակով պատվաստանյութերի հասանելիության ապահովմանը:

 

Գագաթնաժողովը կարևոր է նաև միջին եկամուտ ունեցող երկրների, այդ թվում` նաև Հայաստանի համար` ԳԱՎԻ-ի օժանդակությունից օգտվելու, ինչպես նաև նոր պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորությունների տեսանկյունից:

Նախարարը հանդիպել է Ինդոնեզիայի առողջապահության նախարար Բուդի Գունադի Սադիկինի հետ։

Համագործակցության նոր մակարդակներ ձևավորելու նպատակով այցի շրջանակներում նախարարն ունեցել է երկկողմ ձևաչափով այլ հանդիպումեր` անդամ և դոնոր երկրների առողջապահության նախարարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են իմունականխարգելման ծրագրերը և միջին եկամուտ ունեցող երկրների կարևորությունը ԳԱՎԻ-ի ծրագրերում։

04 Դեկտեմբեր, 2024 17:54
Վեր