Ինչ-որ մարդկանց «կերակրափողերը» փակվել են, և այդ մարդիկ վարորդները չեն. վարչապետ Zarkerak - Ինչ-որ մարդկանց «կերակրափողերը» փակվել են, և այդ մարդիկ վարորդները չեն. վարչապետ
Zarkerak Zarkerak - Ինչ-որ մարդկանց «կերակրափողերը» փակվել են, և այդ մարդիկ վարորդները չեն. վարչապետ
Ինչ-որ մարդկանց «կերակրափողերը» փակվել են, և այդ մարդիկ վարորդները չեն. վարչապետ

Ինչ-որ մարդկանց «կերակրափողերը» փակվել են, և այդ մարդիկ վարորդները չեն. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ես գիտեմ մի բան, որ ակնհայտ է, որ ավտոբուսների ոլորտում եղել է ստվեր, և, ըստ ամենայնի, սա կարծում եմ՝ ակնհայտ է, և ինձ համար ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը շատ գործուն և կոնկրետ միջոցներ է ձեռնարկել այդ ստվերը կրճատելու համար: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ ավտոբուսի վարորդների գործադուլի մասին հարցին:

«Ես ընդ որում չեմ համարձակվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդները այդ ստվերի օգտվող թիվ մեկ շահառուն են եղել, ոչ իհարկե, չեն եղել, որովհետև դա, ըստ ամենայնի, եղել է համակարգված մեխանիզմ: Ես չգիտեմ՝ ինչքան պաշտոնյա, ինչքան ոչ պաշտոնյա, ինչքան քրեածին միջավայրից, ինչքան որտեղից, և ակնհայտ է, որ այդ ինչ-որ մարդկանց կերակրատաշտը կտրվել է, և իրանք վարորդները չեն, որովհետև ասում եմ՝ ես համոզված եմ, որ առնվազն ինտուիցիայով զգում եմ, որ աշխատավոր մարդկանց ձեռքով փորձ է արվում բաներ անել, բայց այդ պատմության թիվ մեկ շահառուն աշխատավոր մարդիկ չեն: Պարզ է, որ պետք է լինի կարգուկանոն. սա առաջին հերթին ստվերի դեմ պայքար է և տրանսպորտային սպասարկման որակի համար պայքար է: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքներին, միանշանակ մարդկանց աշխատանքային իրավունքները պետք է պաշտպանել և զարգացնել»,- նշեց վարչապետը:

«Բա ինչի՞ չեք ասում, որ 30 տարի է, որ մեր երկրում կա մի հատ այդպիսի թեմա. հասարակական հանրային տրանսպորտի սպասարկման որակը՝ սկսած ծխելուց, սկսած քաղաքացիների հետ շփվելու ձևից, սկսած ամենատարբեր բաներից: Հենց որտեղ 5 մարդ հավաքվում է, գնում եք գլխին կանգնում այն հույսով, որ չգիտեմ՝ ինչ եք անելու: Ձեր իրավունքն է, ոչ մի խնդիր, բայց ասում եմ՝ իմ տեսակետն այն է, որ ինչ-որ մարդկանց «կերակրափողերը» փակվել են, և այդ մարդիկ վարորդները չեն, այլ նրանք, ովքեր դրդում են գնալ նման քայլերի, ընդ որում՝ անհեռանկար քայլերի:

Սա էլ կոռուպցիայի դեմ պայքարի մի դրսևորումներից է:

Գնացեք այդ մարդկանց ասեք, որ վարորդներին դրդում են, որ գնա հասնի քրեական գործ հարուցելու, վերջին էդ մարդիկ ասում են՝ բա հիմա ինչ է լինելու, ասում են՝ ոնց ինչ է լինելու, ԱԺ պատգամավոր Դանիելյանը հեսա տեսեք ԱԺ-ում հարց է տալու, բայց, ամենայն հարգանքով, ո՛չ ձեր տված հարցը, ո՛չ իմ տված պատասխանը իրավական պրոցեսների վրա չեն ազդի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

04 Դեկտեմբեր, 2024 18:43
Վեր