ՏԿԵՆ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են Զովունու ենթակայանում վթարը վերացնելու համար իրականացված աշխատանքները Zarkerak - ՏԿԵՆ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են Զովունու ենթակայանում վթարը վերացնելու համար իրականացված աշխատանքները
Zarkerak Zarkerak - ՏԿԵՆ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են Զովունու ենթակայանում վթարը վերացնելու համար իրականացված աշխատանքները
ՏԿԵՆ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են Զովունու ենթակայանում վթարը վերացնելու համար իրականացված աշխատանքները

ՏԿԵՆ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են Զովունու ենթակայանում վթարը վերացնելու համար իրականացված աշխատանքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի հետևանքների նախնական պատճառների պարզաբանման նպատակով: Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Խորհրդակցությանը ներկա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են վթարը վերացնելու համար իրականացված աշխատանքները:

Խորհրդակցության ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վթարի վերաբերյալ վերջնական եզրակացությունով ներկայանալ մեկ շաբաթից՝ հետագա նմանօրինակ դեպքերը կանխարգելելու նպատակով:

04 Դեկտեմբեր, 2024 21:51
Վեր