Քննարկվել են ՀՀ և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները Zarkerak - Քննարկվել են ՀՀ և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները
Zarkerak Zarkerak - Քննարկվել են ՀՀ և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները
Քննարկվել են ՀՀ և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները

Քննարկվել են ՀՀ և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ օրակարգի ընդլայնման և հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է անցնող տարվա ընթացքում ծավալված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև կայացած բարձրաստիճան այցերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների ակտիվ կյանքի կոչման պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։

Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ընդգծվել է տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման և հաղորդակցության ուղիների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ որպես կայունության և տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման գրավական։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին և դրա իրականացման պարագայում ընձեռնվող հնարավորություններին։

Ներկայացնելով գործընթացում վերջին զարգացումները՝ նախարար Միրզոյանը վերահաստատել է պատմական հնարավորությունն օգտագործելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի՝ սեղմ ժամկետներում ստորագրման հարցում ՀՀ դիրքորոշումը:

04 Դեկտեմբեր, 2024 23:20
Վեր