Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքներում մեծ մասշտաբի խափանումներ են եղել

Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի օգտատերերն ամբողջ աշխարհում բողոքում են սոցիալական ցանցերի և մեսենջերի խափանումներից:

Ծառայության տվյալներով՝ օգտատերերի 41%-ը հայտնել է Instagram-ի հավելված մուտք գործելու հետ կապված խնդիրների մասին, 56%-ը բողոքել է Facebook-ւց, իսկ 47%-ը՝ WhatsApp-ից։ Բողոքները հիմնականում եղել են ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։

Նախկինում Google-ի և Spotify-ի օգտատերերը հայտնում էին խոշոր վթարների մասին: Օգտատերերի գրեթե կեսը (49%) հայտնել է խափանումների մասին Spotify հավելված մուտք գործելիս, 74%-ը բողոքել է Google հավելվածի վատ աշխատանքից:

«Downdetector» ծառայությունը հայտնել է, որ մինչ այդ Instagram-ի օգտատերերը դժգոհում էին սոցցանցի աշխատանքի խափանումներից։ Կայքի տվյալներով՝ օգտատերերի 62%-ը հայտնել է հավելվածի խափանման մասին, 17%-ը՝ սոցցանց մուտք գործելիս խնդիրների մասին: Նոյեմբերի 12-ին ամերիկացի օգտատերերը բողոքել են TikTok սոցիալական ցանցի աշխատանքի խափանումներից:

Ամենաշատ բողոքները եղել են Նյու Յորքի, Չիկագոյի, Վաշինգտոնի, Բոստոնի և Լոս Անջելեսի բնակիչներից: 51%-ը խնդիրներ է ունեցել հավելվածի հետ, 29%-ը՝ լրահոսը կարդալու ժամանակ, ևս 21%-ը կապ չի ունեցել սերվերի հետ։ Օգտատերերից մեկը հայտարարել է, որ իր հաշիվն առանց պատճառի անջատվել է:

20 Նոյեմբեր, 2021 15:15
Վեր