ԱՄՆ դեսպանատան կողմից տարածված զգուշացումը իրականում կապված է միայն Սյունիքում փակված ճանապարհների հետ

ԱՄՆ դեսպանատան կողմից տարածված զգուշացումը, որը շատերի մոտ վախ և անհանգստություն է առաջացրել, իրականում կապված է միայն Սյունիքում փակված ճանապարհների հետ։

Դեսպանատան զգուշացումը վերաբերում է միայն փակ ճանապարհահատվածներին և պայմանավորված է Ադրբեջանի կողմից մաքսակետեր դնելու գործընթացներով և բացարձակ կապ չունի վերահաս պատերազմի կամ մարտական գործողությունների զգուշացման հետ։

Այս կերպ` ԱՄՆ դեսպանատունը պարզապես խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել խնդրահարույց ճանապարներով երթևեկելուց։ Այսինքն, նրանք հանգիստ կարող են երթևեկել այլընտրանքային ճանապարհներով։

Նախորդ երկու անգամները, այո՜, դեսպանատան հաղորդագրությունները համընկել էին ռազմական գործողությունների հետ։ Բայց այս անգամ խնդիրը միայն փակ ճանապարհներն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Մովսես Հարությունյանը։

20 Նոյեմբեր, 2021 23:10
Վեր