Պետպատվերի շրջանակում ծառայություններ մատուցած բժշկական կենտրոնները փոխհատուցում չեն ստացել միայն դեկտեմբերին իրականացրած աշխատանքի համար Zarkerak - Պետպատվերի շրջանակում ծառայություններ մատուցած բժշկական կենտրոնները փոխհատուցում չեն ստացել միայն դեկտեմբերին իրականացրած աշխատանքի համար
Zarkerak Zarkerak - Պետպատվերի շրջանակում ծառայություններ մատուցած բժշկական կենտրոնները փոխհատուցում չեն ստացել միայն դեկտեմբերին իրականացրած աշխատանքի համար
Պետպատվերի շրջանակում ծառայություններ մատուցած բժշկական կենտրոնները փոխհատուցում չեն ստացել միայն դեկտեմբերին իրականացրած աշխատանքի համար

Պետպատվերի շրջանակում ծառայություններ մատուցած բժշկական կենտրոնները փոխհատուցում չեն ստացել միայն դեկտեմբերին իրականացրած աշխատանքի համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պետական պատվերի շրջանակում ծառայություններ մատուցած բժշկական կենտրոնները փոխհատուցում չեն ստացել միայն դեկտեմբերին իրականացրած աշխատանքի համար։ Անդրադառնալով մամուլում շրջանառվող թեմային՝ «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

- Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ մարզային և երևանյան բժշկական կենտրոնները պետական պատվերով իրականացրած բուժծառայությունների դիմաց փոխհատուցում չեն ստացել: Ի՞նչ խնդիր է առաջացել։

- Դեկտեմբերին 15 օրվա կատարողականը շուրջ 35 տոկոսով ավելին է եղել ընթացիկ տարվա նախորդ ամիսների  15-օրյա միջին կատարողականից։ Դա նախատեսված չի եղել 2024 թվականի ընթացիկ բյուջեով: Դեկտեմբերի առաջին 15 օրում որոշ ծառայությունների մասով ունեցել ենք բժշկական ծառայությունների մատուցման աճ: 

Դեկտեմբերի 1-ի դրությամբ բժշկական որևէ կենտրոնի պետական պատվերի մասով պարտքեր չեն եղել։ Որպես պարտք ներկայացվող այս գումարը վերաբերում է միայն դեկտեմբերին մատուցված բուժծառայություններին:

- Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում եք պատրաստվում փոխհատուցել։

- Իրականացվում են աշխատանքներ՝ նշված կատարողականը ճշգրտելու և ըստ ընթացակարգի փոխհատուցելու համար:

 

27 Դեկտեմբեր, 2024 16:03
Վեր