Կառավարությունը նախատեսում է խստացնել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարումը․ նախագիծ Zarkerak - Կառավարությունը նախատեսում է խստացնել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարումը․ նախագիծ
Zarkerak Zarkerak - Կառավարությունը նախատեսում է խստացնել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարումը․ նախագիծ
Կառավարությունը նախատեսում է խստացնել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարումը․ նախագիծ

Կառավարությունը նախատեսում է խստացնել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարումը․ նախագիծ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակ ունի կարգավորել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման գործընթացները։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ հանրային քննարկման համար։

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2024 թվականի «Ջրային օրենսգրքում» և շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանվել են նոր հորատանցքերի օգտագործման սահմանափակումներ՝ Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում։ Այդ համայնքներում արգելվում է նոր հորատանցքերի միջոցով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, ինչպես նաև գործող հորատանցքերի օգտագործումը ձկնաբուծական նպատակներով։

Նախագծով նախատեսվում է՝

սահմանափակել հիդրոերկրաբանական տեղեկատվությունների տրամադրումը. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը չի տրամադրի հիդրոերկրաբանական տեղեկատվություններ՝ Արարատյան դաշտի արգելվող համայնքների համար,

կարգավորել ձեռնարկատիրական գործունեությունը. սահմանափակվում է ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունը արգելված համայնքներում՝ ջրօգտագործման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների ավելի խիստ վերահսկում, արգելված համայնքներում ջրօգտագործման սահմանափակումների արդյունավետ կիրարկում։

04 Հունվար, 2025 16:50
Վեր