ՆԳՆ ՓԾ-ն նոր մանրամասներ է հայտնում Տառերի պուրակ հուշարձանի մոտ տեղի ունեցած ավտովթարից Zarkerak - ՆԳՆ ՓԾ-ն նոր մանրամասներ է հայտնում Տառերի պուրակ հուշարձանի մոտ տեղի ունեցած ավտովթարից
Zarkerak Zarkerak - ՆԳՆ ՓԾ-ն նոր մանրամասներ է հայտնում Տառերի պուրակ հուշարձանի մոտ տեղի ունեցած ավտովթարից
ՆԳՆ ՓԾ-ն նոր մանրամասներ է հայտնում Տառերի պուրակ հուշարձանի մոտ տեղի ունեցած ավտովթարից

ՆԳՆ ՓԾ-ն նոր մանրամասներ է հայտնում Տառերի պուրակ հուշարձանի մոտ տեղի ունեցած ավտովթարից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 6-ին՝ ժամը 13:52-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։ 

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին՝ Տառերի պուրակի մոտակայքում, բախվել են Երևան-Ապարան-Երևան երթուղին սպասարկող 531 համարի  GAZelle (վարորդ՝ Դ․ Մ․, ծնված 1965 թ․), Opel (վարորդ՝ Ս․ Տ․) և VAZ մակնիշների (վարորդ՝ Ա․ Ջ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով GAZel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա 10 տուժած։

Փրկարարները GAZel մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 2 տուժածի, վարորդ Դ․ Մ․-ին (ծնված 1965 թ․) և երկու ուղևորի պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, այնուհետև տուժած Շ․ Ս․-ին փրկարարները ուղեկցել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են GAZel մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության աշխատակիցների հետ տուժածներին տեղում ցուցաբերել առաջին օգնություն։

06 Հունվար, 2025 21:51
Վեր