Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայէկոնոմբանկն AEB Mobile հավելվածում ներդրել է կենսաչափական նույնականացման համակարգ, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում դառնալ Հայէկոնոմբանկի հաճախորդ՝ առցանց տարբերակով։
Այսուհետ կենսաչափական նույնականացման միջոցով Հայէկոնոմբանկի հաճախորդները, ովքեր չունեն AEB Mobile հավելված, ինչպես նաև Բանկի հաճախորդ չհանդիսացող ֆիզիկական անձիք կարող են գրանցվել հավելվածում առցանց տարբերակով:
Նույնականացումն իրականացնելու համար անհրաժեշտ է AEB Mobile հավելվածի միջոցով ընդամենը սկանավորել անձնագիրը կամ ID քարտը, ինչպես նաև անցնել դեմքի կենսաչափական տվյալների (բիոմետրիկ) նույնականացում:
Գրանցվելուց հետո հաճախորդների համար կբացվի ՀՀ դրամով և արտարժույթով անվճար հաշիվ և հասանելի կդառնան հավելվածի ամբողջական հնարավորությունները, ինչպիսիք են՝
Կենսաչափական նույնականացմամբ գրանցումը պարզեցնում և հարմարավետ է դարձնում ֆինանսական ծառայությունների հասանելիությունը աշխարհի ցանկացած կետից։
Խնայե՛ք Ձեր ժամանակը, օգտվե՛ք բանկային ծառայություններից` առանց բանկ այցելելու՝ ներբեռնելով հավելվածը: