Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց. ԱԳ նախարարը՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին Zarkerak - Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց. ԱԳ նախարարը՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին
Zarkerak Zarkerak - Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց. ԱԳ նախարարը՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին
Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց. ԱԳ նախարարը՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին

Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց. ԱԳ նախարարը՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բնականաբար, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի կոմպոնենտը տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ հայկական կողմը հանդես էր եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձառնությամբ, որը, ըստ նախարարի, չի սահմանափակվում Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, այլ այն շատ ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում:

Միզոյանը նաև ընդգծեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ողջունվել է մի շարք երկրների և միջազգային գործընկերների կողմից:

«Դրա կոմպոնետներից մեկը նաև Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է: Այս մասով ևս մենք կրկին առաջարկ ենք արել ադրբեջանական կողմին, առաջարկը հնչեցվել է վարչապետ Փաշինյանի կողմից Կազանում, այնուհետև փոխվարչապետ Գրիգորյանի կողմից հայկական կողմը ավելի համապարփակ և թղթին հանձնված տարբերակ է հանձնել Ադրբեջանին:

Կարող եմ ասել, որ առաջնային արձագանքն ադրբեջանական կողմի (համենայնդեպս, այդպիսին էր իմ ընկալումը), բավականին դրական էր: Ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան այս մասին ևս չենք ստացել:

Պետք է ասեմ, որ առաջարկը, որ մենք արել ենք, հասցեագրում է գոյություն ունեցող բոլոր խնդիրները: Վերաբերում է, իհարկե, առաջին փուլում (սրա մասին է առաջարկը) Հայաստանի հարավով անցնող երկաթուղու՝ Երասխ-Նախիջևան-Մեղրի, այնուհետև՝ Ադրբեջան անցնող երկաթուղու ապաշրջափակմանը և բեռների տարանցմանը: Այստեղ մենք առաջարկել ենք ինչպես մաքսային, սահմանային հատման ընթացակարգերի որոշակի պարզեցում, այնպես էլ նույն բեռների հավելյալ ապահովության մեխանիզմներ:

Կրկնում եմ՝ առաջնային արձագանքն ադրբեջանական կողմի դրական տպավորություն թողեց, մնացածը կտեսնենք»,- ասաց նա:

08 Հունվար, 2025 14:58
Վեր