Մարդը նամակ է գրում, ասում է՝ 8 միլիոն պարտք ունեմ, 6 հոգու էլ ավտոյի տակ եմ գցել, տուն էլ չունեմ, տեսեք իմ տան հարցը ոնց եք լուծում, ժողովուրդ ջան, ձե՞ռ եք առնում. վարչապետ (տեսանյութ) Zarkerak - Մարդը նամակ է գրում, ասում է՝ 8 միլիոն պարտք ունեմ, 6 հոգու էլ ավտոյի տակ եմ գցել, տուն էլ չունեմ, տեսեք իմ տան հարցը ոնց եք լուծում, ժողովուրդ ջան, ձե՞ռ եք առնում. վարչապետ (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Մարդը նամակ է գրում, ասում է՝ 8 միլիոն պարտք ունեմ, 6 հոգու էլ ավտոյի տակ եմ գցել, տուն էլ չունեմ, տեսեք իմ տան հարցը ոնց եք լուծում, ժողովուրդ ջան, ձե՞ռ եք առնում. վարչապետ (տեսանյութ)
Մարդը նամակ է գրում, ասում է՝ 8 միլիոն պարտք ունեմ, 6 հոգու էլ ավտոյի տակ եմ գցել, տուն էլ չունեմ, տեսեք իմ տան հարցը ոնց եք լուծում, ժողովուրդ ջան, ձե՞ռ եք առնում. վարչապետ (տեսանյութ)

Մարդը նամակ է գրում, ասում է՝ 8 միլիոն պարտք ունեմ, 6 հոգու էլ ավտոյի տակ եմ գցել, տուն էլ չունեմ, տեսեք իմ տան հարցը ոնց եք լուծում, ժողովուրդ ջան, ձե՞ռ եք առնում. վարչապետ (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեր խնդիրն է աղքատությունը և ծայրահեղ աղքատությունը հաղթահարել, բայց ո՞նց: Մարդը լսում ասում է՝ այս Կառավարությունը որոշել է ծայրահեղ աղքատությունը հաղթահարել, էս ինչ լավ բան է արել, հլը էն դիվանս բերեք, երկու դիվանը քանդենք մեկը հավաքենք, որ ավելի հարմար պառկենք, որ հեսա Կառավարությունը մեր ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու է: Ոչ, ժողովուրդ ջան, աղքատությունը կլինի ծայրահեղ, թե որևէ այլ բան՝ հաղթահարվում է աշխատանքով»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ յուրաքանչյուրն իր աղքատությունն ինքը պետք է հաղթահարի. «Մենք մարդուն պետք է ասենք շատ ուղիղ՝ հարգելիս, եթե դու աշխատունակ ես, ուրեմն քո աղքատությունը դու ինքդ պետք է հաղթահարես քո աշխատանքով, եթե դու չես ուզում աշխատել, աղքատությունը քո ընտրությունն է: Ոչ մեկը պարտավոր չի գնալ առավոտից իրիկուն աշխատել, որ դու քո յոթ անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պառկես ու սերիալ նայես: Հանճարներ են եղել, որոնք ասել են՝ մենք աղքատության մեջ ենք ապրում, դու Դիոգենեսն ես, շատ լավ, պատմությունը քեզ կգնահատի, բայց վազն արի մեզնից, ինչ ես ուզում»:

Վարչապետը նաև անդրադարձավ այն հարցին, որ բոլորը նպաստ են ուզում.  «Ես չեմ հասկանում, որ Մաշտոցի պողոտայի վրա երեք սենյականոց բնակարան ունեցող մարդն ասում է ինձ պետք է նպաստ տան, մարդը միլիոնատեր է, բայց մեզ ասում է պետք է նպաստ տաք, ինչի՞ համար: Ոնց կարող է չաշխատելու աշխատավարձն ավելի բարձր լինել, քան աշխատելունը: Ըսենց պետություն չի կարելի կառուցել: Մարդը նամակ է գրում, ասում է՝ դե Կառավարություն, ըսենց վիճակի մեջ եմ, մի հատ տեսեք ինչ եք անում, 8 միլիոն դրամ պարտք ունեմ, 6 հոգու էլ ավտոյի տակ եմ գցել, տուն էլ չունեմ, տեսեք իմ տան հարցը ոնց եք լուծում, ժողովուրդ ջան ձե՞ռ եք առնում: Մենք աշխատանքի նկատմամբ հարգանքը նվազեցնում ենք, մենք վաստակող արժեքը նվազեցնում ենք: Ես մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում.

09 Հունվար, 2025 12:14
Վեր