Ինչու են ջղաձգվում մեր «բարեկամն» ու թշնամին Zarkerak - Ինչու են ջղաձգվում մեր «բարեկամն» ու թշնամին
Zarkerak Zarkerak - Ինչու են ջղաձգվում մեր «բարեկամն» ու թշնամին
Ինչու են ջղաձգվում մեր «բարեկամն» ու թշնամին

Ինչու են ջղաձգվում մեր «բարեկամն» ու թշնամին

Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններից հետո, հավանական պատերազմի մասին հայ հանրության դեմ մեդիահարձակումներ են սկսել Հայաստանի այսպես կոչված ընդդիմությանը սպասարկող լրատվամիջոցները, բլոգերները, քաղաքագետները և մյուս «գետները»։ Բոլորը միասին, միաբերան սկսել են հանրությանը տեռորի ենթարկել սպասվող պատերազմի մասին լուրերով։ Ուշագրավ է, որ այս մեդիահարձակմանը միացել են նաև ռուսական որոշ լրատվամիջոցներ և քարոզիչներ։ Փաստացի, Ալիևն իր հերթական հայտարարություններով կրկին բացահայտեց իր ներհայաստանյան «դաշնակիցներին», որոնք փորձում են հերթական անգամ խուճապային տրամադրություններ գեներացնել Հայաստանի ներսում, կամ այլ կերպ ասած բանակի թիկունքում։

Պատահական չէր, որ թիկունքում գործող այս քաղաքական դասալիքների ջոկատը Ալիևի հայտարարություններից հետո, պահանջում էին, որպեսզի Հայաստանը կոշտ պատասխան տա Բաքվի բռնապետին, այլ կերպ ասած՝ պահանջում էին Ալիևի վառած կրակի վրա յուղ լցնել։ Երևանը արձագանքեց, սակայն արձագանքեց բավական զուսպ և զգուշավոր, լավ հասկանալով, որ Ալիևը և նրա տեղական դաշնակիցները նպատակ ունեն սադրել Հայաստանին, հերթական անգամ ստիպել, որպեսզի Երևանը լեգիտիմացնի ադրբեջանական հարձակումը։

Այն, որ իրավիճակը բավական տագնապալի է և որ Հայաստանը հայտնվել է հերթական տուրբուլենտության մեջ, ակնհայտ է, և ոչ ոք չի ժխտում, որ Ալիևն ու նրա տերերը փորձելու են ուժով ստանալ այն ինչը չեն կարողանում ստանալ խաղաղ ճանապարհով։ Սակայն տաօրինակ է, որ Ալիևի վառած կրակի վրա փորձում են իրենց ձեռքերը տաքացնել հայաստանյան փրկիչները։ Թերևս նրանք հասկանում են, որ միայն պատեազմը կարող է իրենց համար լավ առիթ դառնալ իշխանությունը զավթելու համար։ Նման չհաջողված փորձ ունեցել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հարձակվեցին կառավարության և Ազգային ժողովի վրա, իսկ բուն 44 օրյա պատերազմի ժամանակ խուճապ ու դասալքություն էին քարոզում։

Իսկ ինչու Բաքուն կոշտացրեց հռետորաբանությունը հենց այս փուլում և ինչն է անհանգստացնում Ալիևի հյուսիսային բարեկամներին։ Ալիևը բռունցք թափահարեց հենց այն պահին, երբ հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանն ու ԱՄՆ-ը կստորագրեն Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար և որը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ, այդ թվում պաշտպանական բնագավառը։ Բացի այդ Հայաստանը մտադիր չէ հեռացնել ԵՄ դիտորդներին, որոնց ներկայությունը ջղաձգումներ է առաջացնում ոչ միայն Բաքվում, այլև Մոսկվայում։ Բնականաբար Մոսկվայի համար Հայաստանում ԵՄ դիտորդների առկայությունն ու ԱՄՆ-ի հետ ռազմակավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը մեղմ ասած անցանկալի երևույթներ են։ Եվ թերս հենց դա է պատճառը, որ Ալիևին և ռուսական «տանիքի» տակ գործող հայկական քաղաքական սեկտորին հրամայվել է տեռորի ենթարկել հայ հանրությանը։

Հայաստանն այսօր այս հարձակմանը բավական զուսպ, բայց նաև համարժեք պատասխան տվեց։ Կառավարությունը այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կառավարությունն օրինագծին ուղարկելու է Ազգային ժողով՝ քննարկման։

Հերթական անգամ անցնում ենք տուրբուլենտության գոտով, որը հաղթահարելու համար մեր միակ զենքը պետք էլինի զգոնությունը և սթափ միքտը։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

09 Հունվար, 2025 14:02
Վեր