Ոչ միայն ռուսական, ոչ միայն ամերիկյան, այլև այլ երկրների ատոմակայանների առաջարկներ են քնարկվում. ՏԿԵ նախարար Zarkerak - Ոչ միայն ռուսական, ոչ միայն ամերիկյան, այլև այլ երկրների ատոմակայանների առաջարկներ են քնարկվում. ՏԿԵ նախարար
Zarkerak Zarkerak - Ոչ միայն ռուսական, ոչ միայն ամերիկյան, այլև այլ երկրների ատոմակայանների առաջարկներ են քնարկվում. ՏԿԵ նախարար
Ոչ միայն ռուսական, ոչ միայն ամերիկյան, այլև այլ երկրների ատոմակայանների առաջարկներ են քնարկվում. ՏԿԵ նախարար

Ոչ միայն ռուսական, ոչ միայն ամերիկյան, այլև այլ երկրների ատոմակայանների առաջարկներ են քնարկվում. ՏԿԵ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2024-ի տարեվերջին Կառավարության համապատասխան որոշումով ՏԿԵՆ-ի ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջանական մոդելի որոշմամբ, հայտերի պատշաճ ուսումնասիրությամբ, շինարարական աշխատանքների հսկողությամբ, տեխնիկական բնութագրերի կազմմամբ: Այն ամբողջությամբ ընկդգրկված է լինելու նոր ատոմակայանի կառուցման աշխատանքների մեջ մինչև ատոմակայանի շահագործման հանձնվելը: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ ատոմակայանի կառուցման ժամկետը մեծապես կախված է այն մոդելից, որը վերջնական որոշմամբ կընտրվի:

«Ոչ միայն ռուսական, ոչ միայն ամերիկյան, այլև այլ երկրների ատոմակայանների առաջարկներ են քնարկվում»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ վերջնական առաջարկը պիտի անի այն կազմակերպությունը, որը Կառավարության՝ տարավերջյան որոշման վրա է հիմնվել:

Անդրադառնալով երկաթուղու կառուցման մասով աշխատանքներին՝ նախարարը մեջբերեց վարչապետի հայտարարությունը, ըստ որի՝ այդ մասով ադրբեջանական կողմին առաջարկ արդեն իսկ արվել է: Այժմ ՏԿԵՆ-ն աշխատում է ճանապարհների ապաշրջափակման շրջանակում հաշվարկների վրա այն տրամաբանությամբ, որը ենթադրում է «Խաղաղության խաչմերուկը»:

09 Հունվար, 2025 14:09
Վեր