Պուտինն Ալիևից ներողություն է խնդրել Zarkerak - Պուտինն Ալիևից ներողություն է խնդրել
Zarkerak Zarkerak - Պուտինն Ալիևից ներողություն է խնդրել
Պուտինն Ալիևից ներողություն է խնդրել

Պուտինն Ալիևից ներողություն է խնդրել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը շահագրգռված է Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման գործով բացարձակապես օբյեկտիվ և անաչառ հետաքննությամբ։

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անհրաժեշտ հանձնարարականներ են տրվել քննչական մարմիններին: Մենք շահագրգռված ենք բացարձակապես օբյեկտիվ, անաչառ հետաքննության մեջ՝ պարզելու այս աղետի պատճառները», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը հիշեցրել է, որ աղետից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու անգամ հեռախոսով զրուցել են, և ՌԴ ղեկավարը նույնպես ներողություն է խնդրել և ափսոսանքի խոսքեր հայտնել։

«Ստացվում է, որ ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ օգնությունն ու համագործակցությունը այս վթարի պատճառների հետաքննության գործում»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

09 Հունվար, 2025 15:36
Վեր