ԵՄ-ն հիմա ունի ընդլայնման ռազմավարություն․ Արման Եղոյանը՝  ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորության, ՌԴ-ի արձագանքի մասին Zarkerak - ԵՄ-ն հիմա ունի ընդլայնման ռազմավարություն․ Արման Եղոյանը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորության, ՌԴ-ի արձագանքի մասին
Zarkerak Zarkerak - ԵՄ-ն հիմա ունի ընդլայնման ռազմավարություն․ Արման Եղոյանը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորության, ՌԴ-ի արձագանքի մասին
ԵՄ-ն հիմա ունի ընդլայնման ռազմավարություն․ Արման Եղոյանը՝  ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորության, ՌԴ-ի արձագանքի մասին

ԵՄ-ն հիմա ունի ընդլայնման ռազմավարություն․ Արման Եղոյանը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորության, ՌԴ-ի արձագանքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ԵՄ-ն հիմա ունի ընդլայնման ռազմավարություն, կան մի շարք թեկնածու երկրներ և այնտեղ նման ընկալում կա, այլ հարց է, թե ինչ ժամկետներում, որ ուղղությամբ, սա արդեն քննարկումների թեմա է»,- Zarkerak.am-ի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ կառավարության այսօր հայտնած դիրքորոշմանը։

-Կառավարությունը դրական եզրակացություն տվեց քաղաքացիական նախաձեռնության առաջարակած ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության օրենքի նախագծին, ինչպե՞ս եք այս փաստը գնահատում, գործնականում ի՞նչ դա կարող է տալ ՀՀ-ին:

-Հարցը պետք է քննարկվի ԱԺ-ում, քննարկման ժամանակ մեր դիրքորոշումը կարտահայտենք:

-Վարչապետը Կառավարության նիստում նշել է, որ որոշման ընդունումից հետո պետք է ԵՄ-ի հետ քննարկեն այն ճանապարհային քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում, և որոնք ՀՀ-ն է պատկերացնում, ի՞նչ ժամկետների մասին կարող է խոսքը լինել:

-Եթե խոսում ենք ճանապարհային քարտեզ հաստատելու մասին, պիտի որ շատ երկար ժամանակ չպահանջի, պետք է քաղաքական և տեխնիկական մակարդակում բանակցվի, որի մի մասը մենք արդեն անում ենք մեր գործող համաձայնագրով: Այսինքն՝ պետք է խոսենք նրա մասին, ինչը չկա այսօրվա համաձայնագրում: Սա եթե խոսում ենք ճանապարհային քարտեզ ձևավորելու մասին, ոչ թե այն իրականացնելու ժամկետի մասին:

-Վարչապետը նշեց, որ սա չի նշանակում ՀՀ-ի անդամակցություն ԵՄ-ին բառի հենց ուղիղ իմաստով, դա կարող է լինել միայն հանրաքվեի միջոցով, հանրաքվեի անցակցման ինչ-որ նշմարվող ժամկետ կարող ե՞ք նշել:

-Սովորաբար Եվրամիության անդամակցության հանրաքվեն, այսինքն՝ այն հանրաքվեն, որն օրենսդրական կանաչ լույս է տալիս ԵՄ անդամակցությանը, ահա այդ հանրաքվեն սովորաբար անցակցվում է բուն անդամակցությունից ամիսներ առաջ, իսկ թե երբ է  լինում այդ անդամակցությունը, դա արդեն քաղաքական մակարդակում ձեռքբերվող համաձայնություն է: Որոշակի պահանջներ բավարարելուց հետո երկրիը ստանում է սկզբից թեկնածուի կարգավիճակ, ինչպես մեր հարևան Վրաստանը, դրանից հետո ԵՄ-ն ինչ-որ փուլում որոշում է  կայացնում տվյալ պետության հետ անդամակցության մասին բանակցություններ սկսել: Ոչ բոլոր պետությունների հետ են այսօր անդամակցության մասին բանակցություններ սկսված, օրինակ՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսված են, իսկ Վրաստանի հետ սկսված չեն, Թուրքիայի հետ սկսված չեն: Երբ այդ բանակցությունները մոտենում են ավարտին և արդեն քաղաքական մակարդակում ակնհայտ է լինում, որ կա քաղաքական համաձայնություն տվյալ պետության անդամակցության, արդեն այդ երկիրն իր մասով իր ժողովրդի կարծիքն է հարցնում, որպեսզի հաստատի այդ շատ կարևոր քայլը: Կխուսափեի ժամկետներ նշելուց:

-Վրաստանի օրինակը մեզ մոտ էլ կարո՞ղ է կրկնվել, արդյոք հնարավոր է սպասել ՀՀ դիրքորոշման փոփոխություն և ընդհանրապես ինչ դաս կարող ենք քաղել Վրաստանից օրինակից:

-Վրաստանի հետ անդամկցության բանակցություններ դեռ չէին էլ սկսվել, հետևաբար այնպես չէր, որ ինչ-որ բան սկսվել էր և դա կանգնեցվեց, Վրաստանը ստացել էր թեկնածուի կարգավիճակ, որին պիտի հաջորդեր բանակցություններ սկսելու բանակցությունները: Այս գործընթացն ինչքան հասկացա, մեր վրացի գործընկերները դեռ չեն շտապում սկսել, բայց դա չի նշանակում, որ մյուս ոլորտներում նախանշված բարեփոխումները չեն անում կամ չեն ցանկանում անել:

-ԵՄ-ի հետ կապված ՀՀ-ի դիրքորոշումը որքանով կարող է նյարդայնացնել մեր ռազմավարական գործընկերոջը: Քիչ առաջ էլ Կրեմլից հայտարարեցին, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը նրա ինքնիշխան իրավունքն է։

-Նյարդայնանալը հատուկ է մարդկանց, բայց ոչ պետություններին, պետությունները սովորաբար որոշումները կայացնում են հաշվարկից հետո: Ես մի փուլ բաց թողեցի  ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին խոսելիս, դա «Ազատ առևտրի համաձայնագիր»-ն է, որը մենք չունենք, որն ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մաս է: Երբ խոսքը հասնի «Ազատ առևտրի համաձայնագիր»-ը կնքելուն և առավել ևս երբ այն կնքվի, այո, որոշակի անհամատեղելիության խնդիրներ են առաջանալու ԵԱՏՄ-ի հետ, զուտ տեխնիկական մակարդակում:

-Անվտանգային առումով այս որոշումը ՀՀ-ին ի՞նչ կարող է տալ:

-ԵՄ-ն ի սկզբանե չի ստեղծվել որպես անվտանգային մարմին, սակայն ժամանակի ընթացքում իրենք որոշում կայացրին, որ ընդհանուր արտաքին և  անվտանգային քաղաքականություն են վարում, որն այս կամ այն կերպ ազդում է իրենց և գործընկերների հարաբերությունների վրա: Հիմա տեսնում ենք օրինակ՝ ԵՄ դիտորդները Հայաստանում են, դա որոշակի գործոն է, վաղը կարող է մեկ այլ գործոն լինել վաղվա հարաբերություններից բխող, որը պիտի կայացվի քաղաքական մակարդակում:

-Մեր տնտեսությունը որքանո՞վ կշահի այս որոշման ընդունումից հետո:

-Ոչ միայն անդամակցութունից հետո, այլև մինչ այդ էլ թեկնածության փուլում և դեռ նույնիսկ մինչև թեկնածուի կարգավիճակ ստանալն ասոցացման համաձայնագիր ունեցող երկրներն իրենց տնտեսությունները, իրենց արտադրությունները որոշակիորեն համապատասխանեցում են ԵՄ-ի ստանդարտներին, որը որպես կանոն դրական ազդեցություն է ունենում և՛ տվյալ պետության արտադրողականության վրա, և՛ ապրանքների որակի վրա, և՛ առևտրի ծավալների վրա: Թե մեր դեպքում դա ինչ ազդեցություն կունենա, էլի մեզնից է կախված, թե մենք ինչ որակով ու ինչ տեմպերով կաշխատենք, բայց փորձը ցույց է տալիս, որ նման համաձայնագրեր կնքած երկրներն իրենց տնտեսությունները որոշակի դրական փոփոխության ենթարկում են և աճ արձանագրում:

-ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների վիզաներ ստանալու մեծ հերթեր են գոյանում, այս հարցի վերաբերյալ կա՞ն քննարկումներ, առաջարկներ:

-Խնդիր կար բոտերի հետ կապված, համակարգչային բոտեր, որոնք նախօրոք ամրագրում էին օրերը, հետո ավելի թանկ գնով վաճառում էին քաղաքացիներին, ես ինքս առաջարկել եմ, որ համակարգն այնպես գործի, որ անուն-ազգանունը լրացնելուց հետո այն այլևս փոփոխման ենթակա չլինի, որ որևէ մեկը չկարողանա գնել դա ուրիշի անունով և վաճառել ուրիշին: Որոշ դեսպանատներ դա արդեն արել են, մյուսներն անելու փուլում են: Սա կարծում եմ, որ էականորեն կթեթևացնի այդ հարցը: Մյուսն իհարկե, անձնակազմի ավելացման հարցն է, բայց սա էլի տվյալ պետության հետ բանակցության առարկա պետք է լինի: Ե՛վ հայտերի թիվն է անգամներով աճել, և՛ տրամադրվող վիզաների թիվն է անգամներով աճել, հետևաբար սա չէր կարող խնդիրներ չառաջացնել, սակայն դա մեր ամենօրյա քննարկման թեման է:

 

Աննա Բզնունի

09 Հունվար, 2025 16:57
Վեր