2024 թ.-ին նույնպես ԱԱԾ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը. Փաշինյան Zarkerak - 2024 թ.-ին նույնպես ԱԱԾ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը. Փաշինյան
Zarkerak Zarkerak - 2024 թ.-ին նույնպես ԱԱԾ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը. Փաշինյան
2024 թ.-ին նույնպես ԱԱԾ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը. Փաշինյան

2024 թ.-ին նույնպես ԱԱԾ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ով շնորհավորեց Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և ներկայացրեց նախորդ տարում Ազգային անվտանգության ծառայողների միասնական աշխատանքի առավել նշանակալի արդյունքները` ըստ գործունեության հիմնական ուղղությունների:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ Ծառայությունում 2024 թվականի նոյեմբերից նախաձեռնվել է լայնածավալ գործընթաց համակարգային բարեփոխումների ուղղությամբ։ Այս աշխատանքներն առավել համակարգված և նպատակային իրականացնելու համար մշակվում է նաև Ազգային անվտանգության մարմիններում բարեփոխումների ռազմավարական ծրագիր:

«Ազգային անվտանգության ծառայության հեռանկարային զարգացման բարեփոխումների իրականացման շրջանակներում շարունակվել են աշխատանքները ծառայության գործունեությունը կանոնակարգող նորմատիվ և ներքին իրավական ակտերի համակարգը կատարելագործելու ուղղությամբ: Դեռևս 2023 թվականից Ծառայությունում անցկացվում է ատեստավորման գործընթաց, որի արդյունքում զինծառայողները հնարավորություն են ստացել բարելավելու իրենց մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև՝ նյութական վիճակը»,- իր խոսքում ասաց Ա. Աբազյանը:

Ամփոփելով 2024թ․ ընթացքում Ազգային անվտանգության մարմինների հիմնական ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ ԱԱԾ տնօրենը փաստեց, որ արձանագրված դրական արդյունքներն ամենևին չեն նշանակում, որ չկան բացթողումներ և թերացումներ, ինչի ուղղությամբ իրականացվում է ամենօրյա հետևողական աշխատանք:

ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև պետական սահմանի պահպանությանը և նշեց, որ նախորդ տարվա օգոստոսի 1-ից «Զվարթնոց», իսկ դեկտեմբերի 30-ից նաև «Ագարակ» անցման կետերում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացվում է միայն Սահմանապահ զորքերի ուժերով:

«Սահմանազատման արդյունքում ՍԶ-ի կողմից պետական սահմանի պահպանություն է իրականացվում նաև Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս և Բերքաբեր հատվածներում: Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի պահպանվող տեղամասում շահագործման է հանձնվել 2 սահմանապահ ուղեկալ, ավարտական փուլում են գտնվում 4 ուղեկալների և 1 պարետատան կառուցման աշխատանքները»,- իր խոսքում ասաց ԱԱԾ տնօրենը:

Մասնագիտական տոնի կապակցությամբ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ 2024 թ.-ին նույնպես Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը, իսկ Ծառայությունում կատարված փոփոխությունները շատ էական են ժողովրդավարական հասարակության մեջ հատուկ ծառայությունների գործունեության տրամաբանության առումով:

«Պիտի ընդգծեմ, որ իսկապես, 2024 թ.-ին Ազգային անվտանգության ծառայությունն իր գործողություններով և գործունեությամբ միանշանակ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը»,- իր խոսքում ասաց Ն. Փաշինյանը:

Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ մի շարք աշխատակիցներ հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը, տեղակալները, գլխավոր վարչությունների ղեկավարները և Սահմանապահ զորքերի հրամանատարը հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին:

 

09 Հունվար, 2025 20:30
Վեր