Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կանխատեսումներ անող ամերիկյան մասնավոր AccuWeather ընկերությունը գնահատել է Կալիֆոռնիայի անտառային հրդեհների վնասը և տնտեսական կորուստները: Սա պատմության մեջ առավել մեծ վնաս հասցրած հրդեհներից է: Այս պահին վնասը կազմում է ավելի քան 50 միլիարդ դոլար:
J.P. Morgan ընկերության գնահատականով՝ ապահովագրված կորուստները կարող են կազմել մոտ 10 միլիարդ դոլար, որոնք հիմնականում կապված են տան սեփականատերերի ծախսերի հետ:
Անշարժ գույքի խորհրդատու CoreLogic-ն էլ գնահատում է, որ ավելի քան 456 հազար տներ են գտնվում վտանգի տակ գտնվող վայրերում, որոնց վերակառուցման ծախսերը կազմում են մոտ 300 միլիարդ դոլար:
Ըստ Կալիֆոռնիայի անտառային տնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի՝ հրշեջները պայքարում են Լոս Անջելեսի շրջակայքում հինգ ակտիվ անտառային հրդեհների դեմ՝ Փալիսադես, Իտոն, Հերսթ, Լիդիա և Սանսեթ հրդեհները, ընդ որում՝ Փալիսադեսն ու Իտոնը ամենախոշոր բնական աղետներն են:
Իր վերջին զեկույցում գերատեսչությունը հայտնել է, որ հրդեհներն այրել են ավելի քան 11750 հեկտար հողատարածք:
Բժշկական փորձաքննության դեպարտամենտի տվյալներով՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում բռնկված անտառային հրդեհները խլել են առնվազն 10 մարդու կյանք:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։