Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը։
«Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Նրանք, ովքեր կատարում են անհրաժեշտ պայմանները և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ողջունվեն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրիամ Լեքսմանը։