Դուք հայրենիքը պատկերացնում եք մեծության մեջ. Սիսակ Գաբրիելյանը՝ Արծվիկ Մինասյանին Zarkerak - Դուք հայրենիքը պատկերացնում եք մեծության մեջ. Սիսակ Գաբրիելյանը՝ Արծվիկ Մինասյանին
Zarkerak Zarkerak - Դուք հայրենիքը պատկերացնում եք մեծության մեջ. Սիսակ Գաբրիելյանը՝ Արծվիկ Մինասյանին
Դուք հայրենիքը պատկերացնում եք մեծության մեջ. Սիսակ Գաբրիելյանը՝ Արծվիկ Մինասյանին

Դուք հայրենիքը պատկերացնում եք մեծության մեջ. Սիսակ Գաբրիելյանը՝ Արծվիկ Մինասյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ձեր խոսքից ես հասկացա, որ Ձեր համար լավագույն հայրենիքը կամ պետությունը դա պարտադիր մեծ լինելն է, այսինքն ՝ եթե հայրենիքը այսօր այսքան է, ինքը չպիտի լավը լինի»,- այս մասին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ օրհներգի փոփոխության նախագծի հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանն ասաց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանին արձագանքելով։

«Ես դեմ չեմ պետությունը ոչ թե լիներ 29.743, թող լիներ 290 հազար։ Բայց որեւէ երաշխիք չկա, որ ձեր ասած 2 մլն-ը դա երջանկություն կամ բարեկեցություն է։ Դուք հայրենիքը պատկերացնում եք մեծության մեջ», - ասաց նա։

«Հայրենիքը չունի օրհներգ, սահման։ ՀՀ-ն ունի օրհներգ, զինանշան։ Այս օրենքը որ կա, որովհետեւ գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն, ոչ թե գոյություն ունի հայերի հայրենիք։ Ձեր տրամաբանությամբ պետք է Հայաստանի Հանրապետությունը կոչեիք հայերի հայրենիք»,- հավելեց պատգամավորը։

10 Հունվար, 2025 12:58
Վեր