Պուտինը պատրաստ է հանդիպելու Թրամփի հետ՝ առանց որևէ նախապայմանի. Պեսկով Zarkerak - Պուտինը պատրաստ է հանդիպելու Թրամփի հետ՝ առանց որևէ նախապայմանի. Պեսկով
Zarkerak Zarkerak - Պուտինը պատրաստ է հանդիպելու Թրամփի հետ՝ առանց որևէ նախապայմանի. Պեսկով
Պուտինը պատրաստ է հանդիպելու Թրամփի հետ՝ առանց որևէ նախապայմանի. Պեսկով

Պուտինը պատրաստ է հանդիպելու Թրամփի հետ՝ առանց որևէ նախապայմանի. Պեսկով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպելու ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ նման շփումների կազմակերպման համար ցանկություն և քաղաքական կամք են պահանջվում Վաշինգտոնից:

«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է օտարերկրյա ղեկավարների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումների համար բաց լինելու մասին: Դրա համար ոչ մի պայման չի պահանջվում։ Անհրաժեշտ են երկխոսություն վարելու և առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու երկուստեք ցանկություն և քաղաքական կամք»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ. ըստ նրա՝ կողմերը նման հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տանում:

10 Հունվար, 2025 15:19
Վեր