Անտառային հրդեհները ոչնչացրել են Մել Գիբսոնի տունը Մալիբուում Zarkerak - Անտառային հրդեհները ոչնչացրել են Մել Գիբսոնի տունը Մալիբուում
Zarkerak Zarkerak - Անտառային հրդեհները ոչնչացրել են Մել Գիբսոնի տունը Մալիբուում
Անտառային հրդեհները ոչնչացրել են Մել Գիբսոնի տունը Մալիբուում

Անտառային հրդեհները ոչնչացրել են Մել Գիբսոնի տունը Մալիբուում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն ասել է, որ անտառային հրդեհը ոչնչացրել է իր տունը Մալիբուում (Լոս Անջելեսի շրջան, Կալիֆոռնիա), նա հետևանքները համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական Դրեզդեն քաղաքի ռմբակոծության հետ:

Նրա խոսքով՝ տունը, որում ինքն ապրել է մոտ 15 տարի, ամբողջությամբ այրվել է անտառային հրդեհի ժամանակ։

«Իմ իրերը այնտեղ էին, հիմա դրանք բոլորը վերածվել են մոխրի», – ասել է Գիբսոնը News Nation-ի հետ հարցազրույցում։

Նա պատմել է, որ հրդեհի պահին եղել է Տեխաս նահանգի Օսթին քաղաքում, որտեղ մասնակցել է ամերիկացի կատակերգու և հեռուստահաղորդավար Ջո Ռոգանի փոդքասթին։ Դերասանը արդեն գիտեր, որ իր տան տարածքում հրդեհ է մոլեգնում, և այդ պատճառով հարցազրույցի ժամանակ իրեն «վատ է զգացել»։

Երբ նա վերադարձել է տուն, տեսել է այն մոխրացած,հայտնաբերել է միայն հրդեհից փրկված հավերին: Գիբսոնը և նրա կինը ջուր և սնունդ են տվել նրանց։

«Բարեբախտաբար տապակած հավ չեն դարձել»,- կատակել է նա։

10 Հունվար, 2025 17:27
Վեր