Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
NBA-ի կանոնավոր առաջնության «Լոս Անջելես Լեյքերս»-«Շառլոթ Հորնեթս» խաղն անորոշ ժամկետով հետաձգվել է Լոս Անջելեսի շրջանում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, հայտնում է «Լեյքերսի» պաշտոնական կայքը։
«Մեր սրտերը կոտրված են Լոս Անջելեսի համար։ Մեր մտքերն ուղղված են բոլոր նրանց, ովքեր տուժել են այս աներևակայելի իրավիճակից։ Խաղը կհետաձգվի, որպեսզի կենտրոնանանք այն ամենի վրա, ինչը այսօր ամենակարևորն է։ Մենք քեզ հետ ենք, Լոս Անջելես»,- գրված է հայտարարությունում։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Լեյքերսի» գլխավոր մարզիչ Ջեյ Ջեյ Ռեդիքը կորցրել է իր տունը Լոս Անջելեսի Փասիֆիկ Փալիսեյդս թաղամասում բռնկված հրդեհի հետևանքով։