Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին Zarkerak - Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
Zarkerak Zarkerak - Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը:

Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի քայլերն ուղղված նախագծի իրականացմանը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող քայլերին՝ միտված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը:

10 Հունվար, 2025 18:28
Վեր