Մեքենան մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել Zarkerak - Մեքենան մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել
Zarkerak Zarkerak - Մեքենան մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել
Մեքենան մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել

Մեքենան մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 10-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Լևոն Ա.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ ավտոմեքենայի անվադողերը ձմեռային են: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Ավտոմեքենայի անվադողերն էլ ձմեռային են: 

10 Հունվար, 2025 20:35
Վեր