Լեհաստանը ԵՄ Խորհրդում նախագահության ընթացքում նպատակ ունի աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը Zarkerak - Լեհաստանը ԵՄ Խորհրդում նախագահության ընթացքում նպատակ ունի աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը
Zarkerak Zarkerak - Լեհաստանը ԵՄ Խորհրդում նախագահության ընթացքում նպատակ ունի աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը
Լեհաստանը ԵՄ Խորհրդում նախագահության ընթացքում նպատակ ունի աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

Լեհաստանը ԵՄ Խորհրդում նախագահության ընթացքում նպատակ ունի աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ խորհրդում Լեհաստանի նախագահությունը, ի թիվս այլնի, 2025 թվականին ուղղված կլինի նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն աջակցելուն։ Այս մասին Report-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունից։

՛՛ԵՄ-ն Լեհաստանի նախագահության շրջանում կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորմանը։ Աջակցում ենք կայուն խաղաղության հասնելուն ուղղված բոլոր գործողություններին։ ԵՄ-ի դերը խաղաղ գործընթացում շատ կարեւոր է եւ պետք է շարունակվի։ Մենք ցանկանում ենք ընդգծել այն հնարավորությունները, որոնք դա ստեղծում է Հարավային Կովկասի տարածաշրջանի համագործակցության համար ԵՄ-ի և մեր երկրի հետ՛՛,-նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Նախարարությունում հավելել են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը թույլ կտա զարգացնել տարածաշրջանը և լուծել հրատապ հումանիտար հարցերը, անհայտ կորածների խնդիրը, ականազերծման և պատմական ու մշակութային արժեքների պաշտպանության հարցերը:

ԱԳՆ-ում ընդգծել են, որ Լեհաստանը պաշտպանում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Գերատեսչությունում նաև համոզմունք են հայտնել, որ կողմերի միջև մնացած բոլոր չլուծված հարցերը կարող են լուծվել դիվանագիտական ճանապարհով:

Նշենք, որ Լեհաստանը ԵՄ խորհրդում նախագահում է 2025 թվականի առաջին կիսամյակում։

10 Հունվար, 2025 21:34
Վեր