Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի համար պայքարին, հայտնում է ESPN-ը։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել Կվարացխելիային փոխանակել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վրացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը»։
Խվիչան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Վրացի հարձակվողի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 85 միլիոն եվրո: