Երևանում բախվել են «BMW X5»-ը, «Nissan Tiida»-ն և 2 «Opel»-ները. ճանապարհը երկկողմանի փակվել է Zarkerak - Երևանում բախվել են «BMW X5»-ը, «Nissan Tiida»-ն և 2 «Opel»-ները. ճանապարհը երկկողմանի փակվել է
Zarkerak Zarkerak - Երևանում բախվել են «BMW X5»-ը, «Nissan Tiida»-ն և 2 «Opel»-ները. ճանապարհը երկկողմանի փակվել է
Երևանում բախվել են «BMW X5»-ը, «Nissan Tiida»-ն և 2 «Opel»-ները. ճանապարհը երկկողմանի փակվել է

Երևանում բախվել են «BMW X5»-ը, «Nissan Tiida»-ն և 2 «Opel»-ները. ճանապարհը երկկողմանի փակվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում Բաղյան փողոցում բախվել են «BMW X5», «Nissan Tiida» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել «Nissan»-ի վարորդին, սակայն թե՛ նա, թե՛ մյուս վարորդները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Գ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Իսկ վթարի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ մեքենաները հայտնել էին ճանապարհի մեջտեղում։

10 Հունվար, 2025 23:32
Վեր