Կոտայքի մարզի պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացնում Zarkerak - Կոտայքի մարզի պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացնում
Zarkerak Zarkerak - Կոտայքի մարզի պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացնում
Կոտայքի մարզի պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացնում

Կոտայքի մարզի պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացնում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունվարի 10-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր»-ից մինչև Չայնիի ոլորաններ, ճանապարհը սպասարկող ճանշինի անգործության հետևանքով երթևեկությունը դարձել է դանդաղընթաց։

Պատճառը թե՛ մերկասառույցն ու չմշակված ճանապարհն են, թե՛ որոշ «վայ» վարորդների ավտոմեքենաների վրա եղած ոչ ձմեռային անվադողերը։

 Տեղում ուժեղացված ծառայություն են շարունակում կատարել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկների այսքան շատ լինելու հանգամանքը նրանով է պայմանավորված, քանի որ որոշ «վայ» վարորդներ, հաշվի չառնելով մերկասառույց ու չմշակված ճանապարհը, փորձում են ժողովրդի լեզվով ասած «գազավատ» անել ու անցնել ճանապարհը, իսկ պարեկների ներկայությունը զգաստացնում է նրանց և չեն փորձում տանջել գազի սեղմակը ու վստահաբար ապահով կհասնեն իրենց տները։

10 Հունվար, 2025 23:40
Վեր