Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը 2025 թվականին կընդլայնվի` ներառելով նաև մարզերը. ԱՆ Zarkerak - Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը 2025 թվականին կընդլայնվի` ներառելով նաև մարզերը. ԱՆ
Zarkerak Zarkerak - Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը 2025 թվականին կընդլայնվի` ներառելով նաև մարզերը. ԱՆ
Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը 2025 թվականին կընդլայնվի` ներառելով նաև մարզերը. ԱՆ

Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը 2025 թվականին կընդլայնվի` ներառելով նաև մարզերը. ԱՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նորածնային սքրինինգների հիմնական նպատակն է կանխարգելել և վաղ հայտնաբերել հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ մահվան։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում իրականացվող 7 նորածնային սքրինինգներն ուղղված են բնածին և ժառանգական հիվանդությունների վաղ ախտորոշմանը՝ հնարավորություն տալով ժամանակին բուժման կամ ախտաբանական վիճակի շտկման։

Սքրինինգային ծրագրերը ներառում են՝

  • Բնածին հիպոթիրեոզի
  • Ֆենիլկետոնուրիայի
  • Անհասության ռետինոպաթիայի
  • Սրտի բնածին արատների
  • Կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի
  • Լսողության նորածնային սքրինինգի
  • Մակերիկամի կեղևի բնածին դիսֆունկցիայի (ադրենոգենիտալ համախտանիշ) վերաբերյալ հետազոտություններ:

Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը, որը ներդրվել է 2024 թվականի ապրիլից փորձարարական կարգով, ներկայումս իրականացվում է Երևանում։ 2025 թվականին ծրագիրը կընդլայնվի` ներառելով նաև մարզերը:

Մեկնարկից ի վեր իրականացվել է 16168 նորածնի ադրենոգենիտալ հետազոտություն, որի շրջանակներում հայտնաբերվել է և մանկական էնդոկրին դիսպանսերում հաշվառվել է 4 երեխա, 1 երեխա գտնվում է հետազոտման փուլում:

Յուրաքանչյուր սքրինինգ ուղղված է նորածնային շրջանում չդրսևորվող, բայց հետագա կյանքի որակին ու առողջության վրա զգալի ազդեցություն ունեցող վիճակների վաղ հայտնաբերմանն ու բուժմանը։

 

13 Հունվար, 2025 17:09
Վեր