Հեռախոսին տագնապի ազդանշան եկավ, պատուհանից սև ամպեր էին երևում ու կարմիր կրակ, տարհանվեցինք. ինչ է պատմում մեր հայրենակիցը Գլենդելից Zarkerak - Հեռախոսին տագնապի ազդանշան եկավ, պատուհանից սև ամպեր էին երևում ու կարմիր կրակ, տարհանվեցինք. ինչ է պատմում մեր հայրենակիցը Գլենդելից
Zarkerak Zarkerak - Հեռախոսին տագնապի ազդանշան եկավ, պատուհանից սև ամպեր էին երևում ու կարմիր կրակ, տարհանվեցինք. ինչ է պատմում մեր հայրենակիցը Գլենդելից
Հեռախոսին տագնապի ազդանշան եկավ, պատուհանից սև ամպեր էին երևում ու կարմիր կրակ, տարհանվեցինք. ինչ է պատմում մեր հայրենակիցը Գլենդելից

Հեռախոսին տագնապի ազդանշան եկավ, պատուհանից սև ամպեր էին երևում ու կարմիր կրակ, տարհանվեցինք. ինչ է պատմում մեր հայրենակիցը Գլենդելից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Առավոտ շուտ՝ ժամը 7-ին, տարհանվելու տագնապի ազդանշան եկավ հեռախոսին, պատուհանից նայեցի սև ամպեր էին՝ ծխի մեջ կորած  ու հետևի պլանում ինչ-որ կարմիր կրակ էր,  մեր տնից մի քիչ հեռու:  Վախի զգացում  կար,  վեր կացանք միայն ջուր վերցրինք, մեր փաստաթղթերը ու գնացինք կողքի քաղաք՝ Հոլիվուդ», - Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց Գլենդելում բնակվող Ավետիքը, որ ստիպված է եղել տարհանվել քաղաքից՝ Կալիֆորնիա նահանգում բռնկված աննախադեպ հրդեհների պատճառով:  

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հունվարի 7-ից  մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 25-ի, ավերվել են հազարավոր տներ և շենքեր,  ըստ որոշ գնահատականների, հրդեհների  հասցրած վնասն անցնում է 250 միլիարդ դոլարը։

Գլենդելում ապրող մեր հայրենակիցը պատմում է, որ թեև իրենց թաղամասը չի տուժել, բայց մի քանի օր զրկված են եղել հոսանքից և ինտերնետից:

Ասում է՝ տարհանվածների մեջ բազմաթիվ հայեր կան, եթե անգամ այլ քաղաքներում բարեկամներ էլ չունենան, համայնքում մեկը մյուսին օգնում են, աջակցում են նաև պետական մարմինները, իսկ օրինակ հարևան Փասադենա քաղաքում տեղի հայկական եկեղեցին բացել է իր դռները տարհանվածների առջև: 

Ըստ նրա, հատկապես առաջին օրերին խուճապային մթնոլորտ կար, բայց սխալ կլինի ասել, թե հայ համայնքը վախեցած էր կամ շփոթված.«Արդեն տարհանվողներ կային, բայց երևի մեր ազգային առանձնահատկությունն է,  մենք մի քիչ թեթև ենք  նայում իրավիճակին, գուցե նաև նրանից է, որ շատերն ապրում են վարձով, իրենց սեփականություն չէ, եթե անգամ սեփականն է, մտածում են՝ ապահովագրությունը կփոխհատուցի: ԱՄՆ-ն երկիր է, որտեղ ամեն ինչ ապահովագրությունների վրա է հիմնված, անգամ ինչ-որ տեղ ուրախանում էին, որ նման բան է եղել: Երբ հեռանում էինք նկատում էի, որ շատերը հանգիստ կանգնած  նայում էին»:  

Ավետիքի խոսքով, ինքն էլ լսել է, որ եղել են մարդիկ, որ իրենց տները, մեքենաները միտումնավոր այրել են՝ ապահովագրությունից գումար ստանալու նպատակով, թեև իր աչքով նման դեպքեր չի տեսել.«Բայց այն տեղեկությունն է, որ չեմ կարող մերժել»:

Մեր զրույցի ընթացքում Ավետիքը նշեց, որ Գլենդելում արևային լավ եղանակ է. «Այս պահին քամի չկա, բայց քաղաքապետարանը ուղարկել է  հայտարարություն, որ սպասում են քամու ուժգնացում,ասել են  փաստաթղթերը մեզ մոտ պահենք, որ ամեն պահի կարող է  դուրս գանք, բայց կարծում եմ դրա կարիքն այլևս չի լինի»:

«Կրակի օջախները չեն հանգում ու դա տարօրինակ է, Ամերիկայի պես հզոր երկիրն այդքան տեխնիկա ունի,  անգամ ամեն անգամ  շտապօգնություն կանչելիս  անպայման հրշեջների մեքենան է գալիս  ու հիմա չեն կարողանում հանգցնել:  Շատ եզրակացություններ կան հրդեհների հետ կապված, գիտեք, որ ասում են քաղաքական ենթատեքստ էլ ունի, նույնիսկ մի քանի հոգու կասկածում են՝ միտումնավոր հրկիզելու մեջ»:  

Zarkerak.am-ի հետ զրույցում Սփյուռքի  գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից նշեցին, որ զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան.«Բայց դժվար է ասել՝ ազգությամբ հայ լինել կամ չլինելը» ,- ընդգծեցին:

Նաև հայտնեցին, որ  տեղահանվածների այդ թվում հայերի հարցերով զբաղվում են տեղի իշխանությունները, թվային տվյալներ չունեն տեղահանվածների մասով:

Ինչ վերաբերում է հայ համայնքի կրած  վնասներին,  տեղեկացրին, որ առկա են տվյալներ միայն Փասադենայում այրված Սահակ Մեսրոպ հայկական վարժարանի այրվելու մասին. «Նոր տեղեկատվություն չկա»:  

 

Մարիամ Մկրտչյան

14 Հունվար, 2025 20:00
Վեր