Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար. Արթուր Մարտիրոսյան Zarkerak - Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար. Արթուր Մարտիրոսյան
Zarkerak Zarkerak - Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար. Արթուր Մարտիրոսյան
Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար. Արթուր Մարտիրոսյան

Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար. Արթուր Մարտիրոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված կանոնադրությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Դաշինքը ստեղծվել է 2021 թվականին: Այն կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի և շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ է, որն ուղղված է Մշակութային ժառանգության պահպանության ասիական նախաձեռնության իրականացմանը: Նպատակն է զարգացնել մշակութային ժառանգության պահպանման և օգտագործման կարողությունները, ինչպես նաև համակարգել մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանությունն ամբողջ Ասիայում:

«Դաշինքը կոչված է աջակցելու համատեղ նախագծերի իրականացմանն Ասիայում մշակութային ժառանգության պահպանման և կառավարման ոլորտներում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Նա նշել է, որ դաշինքի աշխատանքները կազմակերպվում են համաժողովների, ֆորումների և մշակութային ժառանգության ոլորտում տարբեր միջոցառումների տեսքով, մասնագիտական վերապատրաստման և կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խթանման միջոցով:

«Ակնկալվում է, որ Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար, ինչպես նաև կնպաստի հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը»,- ասել է հիմնական զեկուցողը՝ առաջարկելով կողմ քվեարկել նախագծին:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

15 Հունվար, 2025 19:37
Վեր