ՀՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ում քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցը Zarkerak - ՀՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ում քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցը
Zarkerak Zarkerak - ՀՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ում քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցը
ՀՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ում քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցը

ՀՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ում քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 14-ին, Վաշինգտոնում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Ընդգծվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի կարևորությունը և Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքը:

Տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը և ընդգծել դրա հիմքում դրված սկզբունքներին համապատասխան հաղորդակցությունների բացման հարցում Հայաստանի հաստատակամ մոտեցումը։

15 Հունվար, 2025 21:45
Վեր