Ասում են՝ ո՞նց կարելի է մտնել մարդու տուն, հեռուստացույցը տանել, բայց ինքը դա ուրիշից է խլել. Փաշինյանը՝ ԴԱՀԿ-ից բողոքելու մասին Zarkerak - Ասում են՝ ո՞նց կարելի է մտնել մարդու տուն, հեռուստացույցը տանել, բայց ինքը դա ուրիշից է խլել. Փաշինյանը՝ ԴԱՀԿ-ից բողոքելու մասին
Zarkerak Zarkerak - Ասում են՝ ո՞նց կարելի է մտնել մարդու տուն, հեռուստացույցը տանել, բայց ինքը դա ուրիշից է խլել. Փաշինյանը՝ ԴԱՀԿ-ից բողոքելու մասին
Ասում են՝ ո՞նց կարելի է մտնել մարդու տուն, հեռուստացույցը տանել, բայց ինքը դա ուրիշից է խլել. Փաշինյանը՝ ԴԱՀԿ-ից բողոքելու մասին

Ասում են՝ ո՞նց կարելի է մտնել մարդու տուն, հեռուստացույցը տանել, բայց ինքը դա ուրիշից է խլել. Փաշինյանը՝ ԴԱՀԿ-ից բողոքելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ես հիշում եմ այն ժամանակները, երբ Հայաստանում դատական ակտերի հարկադիր կատարման համակարգը ներդրվում էր, դա համընդհանուր շոկ էր առաջացնում, որ ո՞նց կարելի է գնալ մտնել մարդու տուն, հեռուստացույցը գրկել, հանել, երեխեքը լացեն և այլ: Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց.«Պարզ է՝ շոկ է, բայց կա այդ հետևանքին բերած գործողությունների շղթան, որը ոչ մեկին չի երևում: Այսինքն այդ մնացածը ուրեմն կարելի՞ է անել: Որովհետև դրանով մի ուրիշի իրավունքն է ոտնահարվել: Բա այն որ այս հեռուստացույցը տիրապետողը մի ուրիշից է հեռուստացույց խլել, բա դրա մասին ե՞րբ ենք խոսալու, ե՞րբ ենք անդրադառնալու: Այսինքն այս վերջին գործողությունը չանելով, այդ ուրիշից հեռուստացույց խլելը լեգիտիմացնում ենք, ասում ենք դե ով ումից երբ կարող է հեռուստացույց խլի։

Եվ այսօր էլ սոցիալական ցանցերում մեկ էլ տեսնում ես գրեցին հայհոյանքներ, բաներ՝ այս ի՞նչ եք անում, հարկադիր կատարման կամ ինչ-որ գործողության մասին։

Եվ այստեղ էլ է պետության և ապապետության հարաբերությունների մասին է խոսքը։ Եվ մենք պետք է գնանք պետական տրամաբանությամբ, և սա էլ է այն դեպքը, ոչ պետությունը գործ ունի բացարձակապես ամեն ինչի հետ»:

16 Հունվար, 2025 12:19
Վեր