Շատ լավ էր ծառայում, ծառայության 10 ամսվա ընթացքում հասցրել էր 2-3 անգամ «օտպուսկ» գալ. երեկ զոհված Սուրենը տան փոքրն էր

Երեկ թշնամին կրակել է Գեղարքունիքի մարզի Նորաբակ բնակավայրի ուղղությամբ, ադրբեջանական կողմի արձակած կրակոցների հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Սուրեն Յուրիկի Սաֆարյանը:

Սուրենը Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր Zarkerak.am-ի հետ զույցում ասաց համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը:

Նա նշեց, որ Սուրենն արդեն 9-10 ամիս է զորակոչված էր: «Բավական հաղթանդամ երիտասարդ էր, աշխույժ:  Շատ լավ էր ծառայում, ծառայության 9-10 ամսվա ընթացքում հասցրել էր 2-3 անգամ «օտպուսկ» գալ: Իր պարտաճանաչ զինվորական ծառայության համար նրան խրախուսում էին»:

Նա նշեց, որ  Սուրենի ընտանիքը սոցիալական լուրջ խնդիրներ ունի: «Հայրը հիմա Արարատյան դաշտում է, անասնապահությամբ է զբաղվում: Ծնողները երեկ երեկոյան են իմացել որդու մահվան մասին։ Շատ ծանր իրավիճակ էր երբ լուրն հաղորդեցինք: Մինչև  կեսգիշեր աշխատակազմով ընտանիքի կողքին ենք եղել, փորձելու ենք ամեն կերպ աջակցել: Նա տան փոքրն էր, երկու եղբայրները ծառայել էին, մեկը նաև 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Շատ ափսոս, սա մեծ կորուստ է թե ընտանիքի, թե մեզ համար»:

 

23 Նոյեմբեր, 2021 14:01
Վեր